Հոկտեմբերի 2-ին, Երևանում անցկացվեց Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Արևելյան գործընկերության ծրագրին նվիրված աշխատաժողով։
Աշխատաժողովը վարում էր Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության՝ մշակույթի, լրատվամիջոցների և հասարակության՝ Հայաստանի հետ կապերի պատատասխանատու Մարիետ Փֆիսթերը։ ISHR Հայաստան ՀԿ-ի նախագահ Բելա Շիքարյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը, պատասխանեց ծրագրի ընթացքի և առանցքային հարցերի մասին ներկաների հարցերին։ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ նույնպես ներկայացրեցին իրենց ծրագրերը։
Աշխատաժողովի ավարտին խմբի անդամները մասնակցեցին Գերմանիայի դաշնային հանրապետության միավորման տարեդարձին նվիրված ՝ դեսպան տիկին Կլաուդիա Բուշի հյուրընկալությանը։