Մեդիագրագիտություն Արևշատում․ մասնակիցների ձայնը

85

Ինչպե՞ս տարբերել հավաստի տեղեկությունը կեղծից, ստուգել համացանցում տարածվող պատկերները և ճանաչել արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունը։

«Ապատեղեկատվության հոսքերի մոնիթորինգ» ծրագրի մարզային սեմինարների շրջանակում Արևշատում հանդիպեցինք երիտասարդների հետ՝ քննարկելու այս հարցերն ու տեղեկատվությունը քննադատաբար գնահատելու կարևորությունը։

Տեսանյութում սեմինարի մասնակիցը կիսվում է իր տպավորություններով՝ անդրադառնալով նոր գիտելիքներին, պատկերների ստուգման գործիքներին և կեղծ բովանդակությունը բացահայտելու օրինակներին։ Նման արձագանքները ցույց են տալիս, թե որքան կարևոր է մեդիագրագիտության ուսուցումը կապել երիտասարդների առօրյա տեղեկատվական փորձի հետ։

Մեր նպատակն է, որ ստացած գիտելիքը վերածվի ամենօրյա սովորության՝ հարցեր տալու, աղբյուրը ստուգելու և տեղեկությունը պատասխանատու տարածելու։

🔎 Կանգ առ։ Ստուգիր։ Հետո միայն տարածիր։

Անի Սուքիասյան

նյութը պատրաստվել է Ապատեղեկատվության հոսքերի մոնիթորինգ նախագծի շրջանակներում

#CivilSocietyCooperation #ishrarmenia #ishrfactheck

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ

0 0 ձայներ
Article Rating
Բաժանորդագրվել
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted