Հայաստանի տեսակետը Բաքվում COP 29 համաժողովի վերաբերյալ

36

 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովը։ Այս տարվա հանդիպումը նվիրված է աղտոտվածությունը նվազեցնելու և ավելի դաժան եղանակային պայմաններին հարմարվելու համար անհրաժեշտ միջոցներ կուտակելու ջանքերին: Միջոցառման շրջանակներում Ադրբեջանի մայրաքաղաքը կհյուրընկալի մոտ 70,000 արտասահմանյան հյուրերի։ Նախատեսվում է, որ մինչև նոյեմբերի 24-ը շարունակվող COP29-ի առաջնորդների գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 100 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, փոխնախագահներ։ Աշխարհի մի շարք երկրների առաջնորդները՝ ԵՄ անդամ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել են, որ չեն մասնակցի գագաթնաժողովին։

COP29-ը Ադրբեջանում հյուրընկալելու որոշումը` մարդու իրավունքների խախտման պատճառով, իրավապաշտպանների և քաղաքական վերլուծաբանների կողմից քննադատության է ենթարկվել։ Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի (AEI) ավագ գիտաշխատող և Պենտագոնի նախկին պաշտոնյա Մայքլ Ռուբինը գրել է, որ Ադրբեջանի հաղթանակը COP-ը հյուրընկալելու հարցում կարող է հակադարձ արդյունք տալ։ «Խավիարային դիվանագիտությունը և PR ընկերությունների հաղորդագրությունները կարող են ազդել միամիտների, անգրագետների կամ հեշտությամբ գնվող մարդկանց վրա, բայց նաև լույս կսփռվի երկրի ռենտիերիզմի, կոռուպցիայի և չարաշահումների վրա»։

Սիմոն Մաղաքյանը Time-ի հոդվածում Ադրբեջանին բնութագրում է որպես «ռեպրեսիվ նավթային ագրեսոր», որի կեղծ բնապահպանությունը «ծաղրում է էկզիստենցիալ ճգնաժամը, որին մենք հանդիպում ենք որպես տեսակ» և Աշխարհի ամենակարևոր գործերի նկատմամբ «խաթարում է վստահությունը»։

Ըստ ԱՄՆ կառավարության Միջազգային Առևտրի վարչության տվյալների՝ նավթի և գազի արդյունահանումը կազմում է Ադրբեջանի ՀՆԱ-ի կեսը և 2022 թվականի արտահանման եկամուտի 92,5%-ը։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ևս հայտարարել էր, որ չի մասնակցի Բաքվի համաժողովին՝ Ադրբեջանին մեղադրելով 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայերի էթնիկ զտումների մեջ։

COP29-ին Ադրբեջանը նաև Հայաստանին է հրավիրել։ ՀՀ ԱԳՆ-ից հաղորդել էին, որ պաշտոնական Երևանը ստացել է Բաքվում այս միջոցառմանը մասնակցելու հրավեր, իր հերթին ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաղորդել էր, որ հրավերը ստացվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անունով։ Թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ ԱԳ փոխնախարարները, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարը և խորհրդարանական իշխող ուժի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ քննարկումներ են ընթանում համաժողովին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ Բաքվին COP 29-ը հյուրընկալելու արտոնություն էր տրվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանը հրաժարվել էր իր վետոյից՝ 32 հայ գերիների ազատ արձակման դիմաց: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել առնվազն երկու տասնյակ հայտնի հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների, որոնցից շատերը դեռևս անհայտ կորած են՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից նրանց կարգավիճակը ճանաչելուց կամ հաստատելուց հրաժարվելը:

Ռիմա Վարդանյան

ՄԴՎ թիմ

TMA team

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Armenia’s View on COP 29 Conference in Baku

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments