Հայ կանայք ՏՏ ոլորտում նոր հորիզոններ են նվաճում

136

Վստահ եմ` բոլորդ եք լսել James Brown-ի «This is a man’s world» աշխարհահռչակ երգը, որը թեպետ սիրելի է նաև կանանց համար, այնուամենայնիվ հակասական զգացումներ է առաջացնում նամանավանդ հիմա:

Անցնելով առաջ արձանագրենք, որ 1981թ. ուժի մեջ մտավ կանանց նկատմամբ «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան, որին Հայաստանը միացավ 1993թ. հոկտեմբերին: Կոնվենցիայի հիմնական նպատակն է վերացնել քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական կամ ցանկացած այլ բնագավառում կանանց նկատմամբ կիրառվող խտրականությունը:

Այս հարցի իրավական կարգավորումը շատ դրական ազդեց մեր հասարակության հոգեբանության վրա, որովհետև հարցը ունի նաև բարոյական կողմ, իսկ մեր հասարակության մեջ արմատացած կարծրատիպերը դանդաղեցրին կանանց հավասար իրավունքները ընդունելու գործընթացը: Այսօր արդեն ամեն բան փոխվել է դրական առումով: Կանայք նոր հորիզոններ են նվաճում ամենատարբեր բնագավառներում` քաղաքականություն, ՏՏ, մարկետինգ, բիզնես և այլն, և այլն: Նույնիսկ ամենաանհնարին թվացող մասնագիտությունների տեր կանայք կան:

Այսօր ցանկանում ենք խոսել ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցած կանանց մասին, որոնց շնորհիվ նաև ժամանակի ամենապահանջված ոլորտներից մեկը շարունակում է ծաղկում ապրել դեպի ծով ելք չունեցող ու շրջափակված ՀՀ-ում: Ոլորտում տիրող վիճակի մասին փորձենք ներկայացնել երկու հաջողակ կանանց օրինակով։

Տեխնոլոգիաները նոր մշակույթ են բերել ՀՀ` նշում է GITC Գյումրու կենտրոնի գործադիր տնօրեն և EIF կենտրոնի Project Manager Արմինե Եղոյանը, որի պնդմամբ այդ կազմակերպություններում աշխատակիցների 70%-ը կանայք են: 2017թ.-ից GITC Գյումրու կենտրոն-ը ծրագրավորման դասեր է տալիս երիտասարդներին՝ ապագայի ՏՏ ոլորտի հիմնական աշխատուժն ապահովելու համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև զարգացնել մարզերը։

Կանայք կարող են ազդեցություն ունենալ, մոտիվացնել և ոգեշնչել իրենց թիմին։ Դու պետք է ժպտաս անգամ եթե դժվար է, որովհետև պետք է հաշվի առնել նաև այն մեծ անձրևանոցը, որի ներքո աշխատում ես՝ Հայաստանը։ EIF-ի հաջողակ ծրագրերից է՝ Ինժեներիայի քաղաքը, որը մշակվել է EIF-ի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և ազգային գործիքների կողմից: Նախաձեռնության նպատակն է համախմբել հայ ինժեներներին, որոնք կստեղծեն ջերմաստիճանը ստուգող ջերմաչափեր` ի պատասխան Covid-19-ի:

Հաջորդ բիզնես կին Գայանե Ղանդիլյան-Առաքելյանը «Digital Pomegranate»-ի գլխավոր գործադիր տնօրենն է, որը հանդիսանում է աշխարհի առաջատար Flutter-ի զարգացման գործակալություններից մեկը և Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական ընկերություններից մեկը, որտեղ աշխատողների ավելի քան 50 տոկոսը և ղեկավար կազմի 70 տոկոսը կանայք են: Համաճարակի պայմաններում Գյումրու Digital Pomegranate ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո Առաքելյանը 32 տոկոսով ավելացրել է բիզնեսի աճը:

Ինչպես ընկերության համահիմնադիր Թոդ Ֆաբաչերն է նշում, հրաժարական տալը և Առաքելյանին որպես գլխավոր տնօրեն նշանակելը «ամենախելացի բիզնես-որոշումն էր իր կողմից արված»: Եվ դրական արդյունքը սպասեցնել չտվեց. ոչ միայն աճն ապահովվեց, այլև ընկերույունը ձեռք բերեց երկու կարևոր հաճախորդների` Sony Music գլոբալ ERP գնումների համակարգը և Ավստրալիայի կառավարությունը: Առաքելյանը Digital Pomegranate-ը հիմնադրել է 2013 թ.-ին և նորաստեղծ TriviaMatic.com-ի ստեղծումը համարում է իր տեխնոլոգիական կարիերայի բարձրակետը: Նա հպարտ է, որ իր ընկերությունը #Hack20-ի գլոբալ հովանավորն էր` Google-ի և eBay-ի հետ միասին: 2019 թվականի ծովափնյա մեկնարկային գագաթնաժողովում նրա կանանցից կազմված թիմը գրավեց 3-րդ տեղը:

Այժմ Digital Pomegranate-ը զարգացնում է բիզնես տուրիզմը` համագործակցելով Գյումրու այլ տեխնոլոգիական ընկերությունների հետ, նրա Flutter-ի զարգացման գործակալությունը, նոր հյուրատունը և «Dart» սրճարանը` Գյումրիի սրտում, անընդհատ նոր աշխատատեղեր են ստեղծում երիտասարդների համար, ովքեր հետագայում նույնպես կարող են միանալ Digital Pomegranate-ի թիմին:

Նրանք երկուսն են այն բոլոր կանանցից, որ պատմություն են կերտում, նոր հորիզոններ նվաճում և ամենակարևորը` մտածելակերպ փոխում:

Հոդվածը ցանկանում եմ եզրափակել կրկին իմ սիրելի երգից հայտնի տողերով. «Սա տղամարդկանց աշխարհ է, բայց առանց կանանց այն ոչինչ է»…

 

Ռիմա Վարդանյան

ՄԴՎ թիմ

TMA team

5 1 vote
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments