Արցախահայերի պատմություններ շարքից

239

Սաթենիկ  Ստեփանյանը ծնվել է 1986 թվականին Գյումրիում։

  1989 թվականի Սպիտակի երկրաշարժից հետոընտանիքը տեղափոխվել է  Արցախ՝ Հադրութի շրջանի Տող գյուղ։ Ավարտելով Տող գյուղի միջնակարգ դպրոցը՝ Սաթենիկը ուսումը  շարունակել է  Ստեփանակերտի պետական համալսարանի տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնում։ Սակայն, 20 տարեկանում ամուսնացել  է, և չի կարողացել շարունակել կրթությունը։

Սաթենիկը այժմ հինգ երեխաների մայր է, տեղահանությունից հետո  ընտանիքի հետ ապրում է Կապանում։

1.Ծնունդով որտեղից եք, որտեղ եք սովորել, երբ եք ամուսնացել, քանի երեխա ունեք

Ես  ծնվել եմ Գյումրիում 1986 օգոստոսի 21-ին, 3 տարեկան էի, երբ  1989 դեկտեմբերի 7-ի աղետից  փրկված ընտանիքով  տեղափոխվել ենք Արցախ՝  Հադրութի շրջանի Տող գյուղ։ Ավարտել եմ  Տող գյուղի միջնակարգ դպրոցը  և ուսումս շարունակել Ստեփանակերտի պետական համալսարանի տարրական մանկավարժություն և մեթոդիկա  ֆակուլտետում , բայց, ցավոք, չեմ հասցրել ավարտել,  20 տարեկանում  ամուսնացել եմ Հադրութի շրջանի Տումի գյուղում։ Հինգ երեխանների մայր եմ , ավագ որդիս  սովորել է Կապանի արհեստագործական քոլեջումփոքրս մեկ տարեկան է , իսկ երեքը սովորում են Կապանի N6 դպրոցում։

 

2 Կպատմեք Ձեր գյուղի, քաղաքի մասին, երբվանից են ծնողները ապրել այնտեղ, արմատները ինչքան են ձգվում

 

Ծնողներս Հադրութի շրջանի Տող գյուղից են , 1984 թ ամուսնացել են և տեղափոխվել Գյումրի, մայրս սովորել է Գյումրու տեխնոլոգիական ուսումնարանում  մինչև 1989 թ երկրաշարժը։ Տող գյուղը եղել է Մելիքանիստ Դիզակի կենտրոնը։ 1734 թ այստեղ Մելիք Եգանն  է նստել,  կառուցել է եկեղեցիներ ՝ Սուրբ ՍտեփանոսըՍուրբ Հովհաննեսը և Սուրբ Կուսանց անապատը ։  Եկեղեցուն կից գտնվել է Մելիք Եգանի կացարանը, դամբարանը  և, որպես թանգարան,  պահպանվում էր պետության կողմից և որպես տնօրեն, այնտեղ աշխատում էր հայրս ։

 

3Ինչպես հաղթահարեցիք շրջափակումը, ինչպես էիք ապահովում սնունդը

 2020 սեպտեմբերի 27 —ին ընտանիքով տեղափոխվել ենք Կապան քաղաք և մինչև  հիմա բնակվում ենք վարձակալությամբ։ Միայն ավագ որդիս մնաց ծնողներիս  մոտ և  ուսանեց  Եզնիկ Մոզյանի անվան քոլեջում։ Մեծ դժվարությամբ ծնողներիս հետ հաղթահարեցին շրջափակումը և լքեցին Արցախը։

 

4 Ինչպես եկաք, ձեզ օգնել են՞ , պատկերացնում էիք, որ ստիպված կլինեք լքել տունը

  2020-ին Ամուսինս ծառայում էր  ՀՀ  ԱԱԾ սահմանապահ զորքերում, իսկ ես երեխաների հետ մնացել  էի շրջափակված ։ Հայրս օգնեց մեզ տեղափոխվել  մինչև Լաչինի կամուրջ,  և տաքսիով հասանք Կապան քաղաք , որտեղ առ այսօր բնակվում ենք ։ Չէինք մտածում, որ կոթղնենք ամեն ինչ, մտածում էինք, որ հետ ենք գնալու։

 

5 Կազմակերպվել է արդյոք տեղահանումը

Գյուղում մնացել էինք մի քանի ընտանիքավագ որդիս ՝ Արմենը, մեքենայով հասցրեց  Տող գյուղ՝ Տումի գյուղից , իսկ հետո հայրս կազմակերպեց տեղափոխումը։

 

6Որտեղից իմացաք, որ պետք է լքեք երկիրը, ինչքանո՞վ էր վտանգը մոտ

Տումի գյուղում իրարանցում էր լսվում էր թնդանոթների ձայները , անօդաչու  սարքերի դղրդոցը , դիրքերից վատ լուրեր էր լսվում, մոտեցել էին Հադրութին , մեծ վախ էինք ապրում ։

7 Ինչ եք թողել Արցախում

2016 թվականին Տումի գյուղում  առաձնացել ենք և գնել ենք սեփական  երկհարկանի տուն , ունեցել ենք մեծաքանակ անասուններ , տան գույք , սեփական հողամասեր, մի խոսքով՝ ամեն ինչ ենք թողել Արցախում։

8 Հիմա որտեղ եք բնակվում, գտել եք աշխատանք, ինչ խնդիրներ ունեք

Այժմ ապրում ենք Կապանում  երկաթուղայիների շենք 15 բնհասցեում՝  վարձակալությամբ ։ Ամուսինս աշխատում է  ՀՀ ՊՆում իսկ  ես տնային տնտեսուհի եմմեծացնում և դաստիարակում եմ հինգ երեխաներիս, որոնք չպետք է մոռանան այդ մեծ ցավը , կորուստը մեր հայրենիքի, կարոտը հայրենի հողի ։ Ճիշտ է՝ լինում են դժվարություններ , միայն ամուսնու աշխատավարձով  և փոքրիկի նպաստով  չենք հասցնում բավարարել  երեխաների կարիքները ։ Ունեմ սեփական  տան կարիք, պետության տրամադրած  գումարով դժվար է տուն գնել ։

 

 

 

Լուսինե Գասպարյան

ՄԴՎ թիմ

TMA

 

 

 

 

 

 

 

 

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments