Արցախցի 62-ամյան տիկին Ալինան պատմում է՝ թե ինչ դժվարությամբ է թողել այդքան տարիների ստեղծածը և դուրս եկել և որքան կորուստներ է ունեցել իր ամբողջ կյանքի ընթացքում։
62-ամյա Ալինա Սարգսյանը ծնվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում ։ Նա 20 տարեկանում ամուսնացել է Ճանկաթաղ գյուղում, ունի 4 երեխա՝ 3 տղա և 1 աղջիկ։
Պատմում է, որ Ճանկաթաղ գյուղը սահմանամերձ գյուղ էր և առաջին անգամ 1992թվ․-ին հակամարտությունը սկսել է այնտեղից։ Երեխաների անվտանգության պաշտպանությունից ելնելով երեխաների հետ տեղափոխվել է Երևան, իսկ ամուսինը մեկնել է սահման։ Հակամարտության ավարտից հետո կրկին վերադարձել է Ճանկաթաղ գյուղ։ Վերադառնալուց հետո տեղեկացել է, որ հակամարտության արդյունքում Ադրբեջաները գրավել են հայրական իրենց գյուղը։
Նշում է,
— Դա իմ առաջին ամենամեծ կորուստն էր, քանի որ ոչ միայն կորցրեցի հայրենի գյուղը, այլ նաև ծնողներիս։ Ինչպես նաև թողեցի հարազատներիս և բարեկամներիս գերեզմաները, իրենց կորցնելուց հետո գոնե կարողանում էի այցել էլ իրենց շիրիմներին։
Ճանկաթաղ գյուղում ավերվել էր այն տունը որտեղ ապրում էին մինչ հակամարտությունը։
Հետագայում տիկին Ալինան և իր ամուսինը նորից ստեղծել են տնտեսություն, հողամաս, անասնաֆերմա։
2020թվ․-ի սեպտեմբերի 27-ի մասին ասում է,՝ որ
-Պատերազմի միջով քանի — քանի անգամ ենք անցել, բայց էս վերջինից չէինք պատկերացնում, որ ինչ-որ մեկը ողջ դուրս կգա։ Մեզ հաջողվեց փախչել և ամեն բան թողնելով դուրս գալ գյուղից, փախչել Երևան։
44-օրյա պատերազմի ավարտից հետո նորից ետ են վերադառնում Արցախ, բնակություն հաստատում Ստեփանակերտում։
Ասում է՝
-Ճանկաթաղ գյուղը կորցնելը երկրորդ մեծ կորուստն էր՝ դուրս գալ և թողնել ամեն բան, ինչն իմ ձեռքով էի ստեղծել, այն տունը, որ ամուսնոս հետ միասին էինք կառուցել, հողամասը, որն ամեն օր մշակում էի և անասնապահությունը։ Ցավով էր ասում, որ այն ամեն ինչը ստեղծել է, թողել է, որպիսի մեկ ուրիշը վայելի՝ առանց ջանք գործադրելու։
2022 թ․-ին սկսում է Արցախի Հանրապետության շրջափակումը։ Սրտի կսկիծով էր խոսում այդ մասին տիկին Ալինան, պատմում է թե քանի գիշեր են քաղցած քնել, այն պատճառով, որ վերջին սնունդը բավականացրել էր միայն տան փոքրիկներին։ Եվ նշում է,
-Կցանականայի էլի քաղցած ապրել բայց միայն մնայի Արցախում, իմ հայրենի հողում, կարոտում եմ Արցախի սառորակ ջուրը և իմ տան հողամասը։ Չնայած՝ ուրախ եմ միայն, որ երեխաներս և թոռներս իմ կողքին են, և նրանցից ոչ մեկին ոչինչ չի պատահել։
Երբ խոսեցինք տեղահանվելու մասին ասաց՝
— Ինչերի միջով որ անցել ենք, միայն մենք գիտենք։ Մեր ապրումներն ու տեսածը պատմելու չեն։ Երբեք չէինք էլ մտածի, որ ամեն բան նման ավարտ կարող է ունենալ, որ կարող ենք վերջնական կորցնել Արցախը։ Ասում է որ երբ գիշերը պառկում է, մտաբերում է ամեն ինչ, աչքերի առաջ են գալիս ապրած տարիները։ Ասում է, որ սրտի խորքում հույսը մինչ այսօր էլ չի կորցնում, որ ետ կվերադառնա Արցախ։
Այժմ 6 հոգով ապրում են Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում։
Սիրուշո Մելքոնյան
ՄԴՎ թիմ