Աննա Պետրոսյան։ Մեր մյուս հայրենասեր հայուհին որը նույնպես ծնունդով Արցախից է, 1992 ին Արցախից եկել են Գյումրի, ասում է
- Են ժամանակ Ղարաբաղցուն ավելի լավ Գյումրեցին կհասկանար, դրա համար էինք եկել Գյումրի։
2000 թվականին էլի տեղափոխվել են Արցախ։ Ընտանիքը սկզբում եղել է մեծ, հետո առանձանացել են, ընտանիքում եղել են 4-ով ինքը, ամուսինը երկու երեխաները։
Արմատները Մարտակերտից են, ծնողները ծնվել են Մարտակերտում, հիշում է հայրը պատմել է, որ տեղափոխվել են Մուշից։
Հարցին թե ի՞նչ կար Մարտակերտում, առանձնահատուկ ինչ-որ բան, պատասխանում է։
-Մարտակերտում անփոխարինելի շատ բան կար, էնտեղ կար ջերմություն, մտերմություն, հարազատություն, հենց դա էլ կորցրել ենք մենք, եթե Հայրենիքը կողքի դնենք։
Մարտակերտի հին բնակիչներից է, հիշում է դպրոցական տարիները որոնք նույնպես անցկացրել է Մարտակերտում․․․ Նկատեց որ մենք միշտ սիրում ենք բողոքել մեր կյանքից հիմա հասկանում է, որ բողոքելու առիթ չուներ։ Աշխատել են, ապրել են, սովորական կյանքը իր հունով գնացել է, անփոխարինելի է նաև այն որ ամեն ինչը հարազատ է եղել․․․
Զրուցակիցս դասվար է եղել, ամուսինը ճարտարապետ։ Շրջափակումը հաղթահարել են աշխատանքով և միասին լինելով։ Ամբողջ բնակիչներով դարձել են մեկ բռունցք, մեկ ընտանիք, որն էլ դարձել է շրջափակումը հաղթահարելու պայման։ Հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվել, թախիծով հիշում է․․․
- Եթե բակում կամ բալկոնում հնարավորություն կար մեկ պոմիդորի տնկի դնելու, ապա դա անում էինք։
Ապրել են պատրաստվելով ձմռանը, պահածոներ են հավաքել, գյուղատնտեսական մյուս բարիքներն են պահեստավորել։ Դժվարությունների հետ մեկտեղ չեն պատկերացրել, որ ապագան այսքան դաժան կլինի։ Չի պատկերացրել, որ օրերից մի օր ստիպված է լինելու թողնել հարազատ հողը։ 2020 թվականի պատերազմի ժամանակ տարհանվել են և տեղափոխվել Երևան, պատերազմի ավարտից հետո անմիջապես վերադառձել են հայրենի հող, մոռանալով վտանգի մասին։ Վերադառնալիս պատկերացրել են անգամ շրջափակումը, բայց ոչ բռնագաղթը․․․
2020 ի պատերազմից հետո հիմքից կառուցել են սեփական տուն, տեղափոխվել են նոր տուն, նոր հույսով, նոր նպատակներով․․․
Պատերազմի մասին խոսելիս դժվարանում է նկարագրել այդ դաժան օրերը։
- Պատերազմը երբ սկսվեց, դպրոցից տուն էի վերադառցել, երեխաներիցս մեկը դեռ դպրոցում էր։ Ու միանգամից հենց կրակոցները սկսվեց, 13:10 ամուսինս միանգամից նստեց մեքենան և գնաց երեխային փնտրելու։ Աղջիկ երեխա էր 11 տարեկան։ 24 ժամ հետո պատերազմը կանգնեց, սակայն Մարտակերտը լրիվ ընկավ շրջափակման մեջ։
Դրմբոն, Չինգյաթաղ, բոլոր այդ ճանապարհները եղել են ադրբեջանցիների ձեռքում։ Բոլոր գյուղերը տեղահանված են եղել։ Տարհանումը կազմակերպել է Մարտակերտ շրջանի ղեկավարը՝ Ավանեսյան Արսենը։ Բնակիչները պայման են դրել, որ մինչև վերջին տղամարդը չիջնի սահմանային բնագծից իրենք չեն լքելու Մարտակերտը, չնայած դրան գիտակցել են նաև, որ տղաների իջնելով ավելի է վտանգի տակ հայտնվում իրենց կյանքը։
Գոյատևման մասի պատմությունները ինձ տարան դեպի ազատագրական պայքարի ժամանակներ, 21-րդ դարում ապրել են նույն զգացողությունները ինչպես մեր մյուս հայրենակիցները 20-րդ դարասկզբին։ Կյանքի ու մահվան, գոյության և պայքարի, հայրենիքի և ապահով կյանքի ընտրություններն անգամ չեն խանգարել մնալ հայրենի հողում։
- Գյուղում պաշտպանական ինչ-որ միջոց չկար, ուղակի բոլորիս տանը ինքնաձիգ կար։ Գիշերը տղաները հերթով շրջում էին քաղաքում, որպեսզի ադրբեջանցիները չմտնեն քաղաք և վայրագություններ անեն։
Մարտակերտը փոքր քաղաք է եղել, նորությունները իմացել են միմյանցից։ Քաղաքը լքելու լուրն էլ են այդ ձև իմացել։ Պատերազմի ժամանակ հաճախ են հավաքվել վարչակազմի շենքի մոտ։
Պատերազմը այնքան սարսափելի է եղել, որ եզակի դեպքերում են սահմանային ծառայություն իրականացնող տղաները կենդանի մնացել, կարելի է ասել՝ հրաշքով են փրկվել։ Դիրքերում էլ հիմնակնում եղել են քաղաքի բնակիչները, որոնք հերթով բարձրացել են մարտական հերթապահության․․․
Արցախում թողել են սեփական տունը, ճագարի ֆերման, որը նոր էին հիմնել․․․
Վերջին օրերին ճագարներից մոտ 100 ը բաժանել են բնակչությանը, որովետև ուտելիք էլ չկար։ Հանձնելու ժամանակ արդեն մոտ 100 ճագարի արձակել են, որպեսզի թուրքերի ձեռքը չնկնեն։
Աշխատանք արդեն ունի, աշխատում է որպես դասվար։ Աշակերտների հետ աշխատելիս չի պատմում Արցախի մասին, չի սիրում Արցախի մասին խոսել, նաև վախենում է, որ Երևանում ապահով կյանքով ապրող երեխաին չի հետաքրքրի․․․
Պատմում է, որ կան այնպիսի քաղաքացիներ, որոնք մեղադրական մոտեցում ունեն Արցախցիների մասին, պատճառը կարծում է այն է, որ չեն ապրել նույն զգացողությունները։ Միևնույն ժամանակ ուրախ է, որ չեն ապրել այդ ահասարսուռ օրերը։
Վերադառնալու մասին չի մտածում, որովհետև պատմություն ուսումնասիրելով էլ անգամ տեսել է, որ կորցրած հողը դժվարությամբ են հետ բերում։ Փորձում է հարմարվել այստեղ, ստեղծել իրենց սեփականը, բայց արդեն այստեղ․․․
Երևանում դժվար է նաև համատարած անտարբերությունը, ռոբոտացված կյանք է գնում նկատում է զրուցակիցս։
Իսկ որպես նյութին ուղեկից նկար, ցանկանում է, որ լինի Մարտակերտի լուսանկարը, որը արդեն տեսել եք․․․
Եվ այսպես, ևս մեկ պատմություն։ Պատմություն պատերազմի, պայքարի, հայրենիքի և հույսի մասին։
Կ․ Մկրտչյան
ՄԴՎ թիմ
TMA team