Բռնի Տեղահանում, Գրքույկ

181
Լուսանկարը՝ նարե Նարիմանյանի

Գրքույկը պատրաստվել է Մարդու իրավունքների միջազգային հանրություն Հայաստան, հասարակական  կազմակերպության կողմից՝ <<Մեդիա դերակատարների վերապատրաստում>> միջազգային ծրագրի շրջանակներում։ 

Գրքույկում  ներառված են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախից բռնի տեղահանված անձանց հետ  հարցազրույցներ։

 Զրուցակիցները  բռնի տեղահանված արցախցի կանայք են, ովքեր պատմում   են իրենց  ընտանիքի, գյուղի, քաղաքի, շրջափակման, կրած զրկանքների և բռնի տեղահանության մասին։

 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսեցին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որի բնակչությունը 10 ամիս շարունակ գտնվում էր ադրբեջանական  շրջափակման մեջ։ Ադրբեջանական ռազմական ագրեսիան ուղեկցվում էր հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումներով։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի, ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական անձ։ Շուրջ 12 քաղաքացիական անձ և 30 զինծառայող համարվում է անհետ կորած: Առկա են առնվազն 14 անձի խոշտանգման ենթարկելու դեպքեր, որոնցից 12-ը զինծառայողներ են, 2-ը՝ քաղաքացիական անձ։ Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 3 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ։

Գերեվարվել է 16 անձ, որոնց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի  ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչներ։

Ռազմական գործողությունների հետևանքով արցախահայերը հարկադրված սկսեցին գաղթել Հայաստան՝ չունենալով ունեցվածքը, գույքը դուրս բերելու ոչ ժամանակ, ոչ հնարավորություն: Քննչական կոմիտեի տվյալներով, բռնի տեղահանության ընթացքում և դրան անմիջապես հաջորդող ժամանակահատվածում արձանագրվել է 64 քաղաքացիական անձի մահ ։

 Գրքույկի հեղինակները խնդիր չեն դրել՝ ներկայացնելու հարցի քաղաքական, պատմական ասպեկտները։ Գրքույկի պատրաստման նպատակն է՝ ընթերցողին ներկայացնել   ողբերգական  իրադարձությունների զոհերի, հասարակ մարդկանց   պատմությունները,  ովքեր դարերով, սերնդե սերունդ բնակվել են իրենց պատմական հայրենիքում՝ Արցախում։ Գրի են առնվել նրանց  պատմությունները և հույզերը՝ կապված իրենց բնօրրանից զրկվելու, պատերազմների և շրջափակման դժվարությունները հաղթահարելու հետ։ Որոշ պատմություններում, հարցազրուցվողների ցանկությամբ, փոփոխված են անունները, չեն տեղադրվում լուսանկարները, հաճախ՝ կոնկրետ անձի հետ կապված տեղադրված են  Արցախում իրենց բնակության վայրի՝ գյուղի, քաղաքիպատկերները։

Գրքույկում տեղ են գտել նաև բացառիկ լուսանկարներ՝ արտագաղթի կադրեր, որոնք կատարվել  են բռնի տեղահանման օրերին։

 Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության կողմից։

 

Պատմում են արցախցի կանայք, առաջին մաս

Պատմում են արցախցի կանայք երկրորդ մաս

Forced displacement, ISHR Armenia, Part one

Forced displacement, ISHR Armenia, Part two

#CivilSocietyCooperation,

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments