Դասընթացի քննարկման նյութը Ապատեղեկատվությունն է, և նրա տարբեր դրսևորումները ԶԼՄ-ներում։
Ի՞ՆՉ Է ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
<<Ապատեղեկատվությունը կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվության դիտավորյալ տարածումն է՝ խաբեության կամ մանիպուլյացիայի ենթարկելու նպատակով, սակայն բուն նպատակները կարող են բազմազան լինել՝ սկսած քաղաքական և սոցիալական ազդեցություններից մինչև ֆինանսական խարդախություններ>>:
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ
ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐ
Կեղծ լուրերը ստեղծվում են իրականին քողարկելու, խուճապ ստեղծելու և այլնի համար, քանի որ մեծ քանակի լուրերը, որոնցից շատերը իրար հակասում են, ստեղծում են ինֆորմացիոն քաոս և այն մարդը՝ ով չունի բավարար գիտելիքներ և հմտություններ տեղեկատվությունը ֆիլտրելու, ճիշտը սխալից տարբերելու համար, հայտնվում է փակուղու մեջ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ ԿԵՂԾՈՒՄ
Շատ ենք հանդիպում լուսանկարների, որոնք կեղծված են կամ մոնտաժված տեսանյութերի։ «Ես կհավատամ միայն աչքիս տեսածին», երբ մարդ ինչոր իրադարձություն տեսնում է իր աչքերով, ոչ թե կարդում է այն, հավատալու շանսերը ավելի մեծ են, քանի որ մարդը ոչ լսում է՝ ինչպես են իրեն պատմում, ոչ էլ կարդում է դրա մասին, նա իսկապես տեսնում է այդ դրվագները, սակայն 21-րդ դարում բազմազան գործիքների ի հայտ գալը կասկածի տակ է դնում շատ նկարներ ու տեսանյութեր, քանի որ դրանք կեղծելը դժվար չէ։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Քաղաքականության, ինչպես և մյուս բոլոր ոլորտներում օգտագործում են կեղծ տեղեկատվություն հասարակական կարծիքը շահարկելու համար։
ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Միշտ ստուգեք ստացած տեղեկատվության սկզբնաղբյուրը և համոզվելու համար այցելեք այդ հավաստի աղնբուրը՝ համոզվելու համար, տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, քանի որ շատ հաճախ հանրության կողմից վստահելի անձանց, կազմակերպությունների և պետական ենթակառուցվածքների անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում։
Բարձրացրեք Ձեր մեդիագրագիտության մակարդակը և սովորե՛ք տարբերել ճիշտը տեղեկատվությունը կեղծից։
Զգույշ եղեք համացանցում, մի բացահայտեք անձնական տվյալները և ուշադիր եղեք կասկածելի հղումների նկատմամբ։ Մեր Արցախի հայրենակիցներին օգնելու նպատակով տեղեկատվական դաշտում ահռելի քանակի անձնական տվյալներ են հայտնվել, ինչը և կարող է օգտագործվել թշնամու կողմից։
Թեմայի գլխավոր բանախոսը միջազգային լրագրող, https://mitk.am/ , ԱՄՆ/ԵՄ տիրույթում տարածվող, անգլալեզու https://JazzBluesNews.com և https://JazzBlues.EU կայքերի հիմնադիր և հեղինակ՝ Սիմոն Սարգսյանն է։
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։
Անի Սուքիասյան
ՄԴՎ թիմ