Համացանցում տեսնում ես աղմկահարույց լուր։
Ինչպե՞ս հասկանալ՝ այն ճի՞շտ է, թե՞ ոչ։
Այստեղ սկսվում է ֆակտ-չեքը՝ փաստերի ստուգումը։
Առաջին քայլը՝ գտնել սկզբնաղբյուրը։
Ո՞վ է առաջինը տարածել տեղեկությունը։ Կա՞ իրական փաստաթուղթ, հայտարարություն կամ տեսանյութ։
Երկրորդը՝ ստուգել ամսաթիվն ու համատեքստը։
Հին լուսանկարը կարող է ներկայացվել որպես այսօրվա դեպք, իսկ մեկ նախադասությունը՝ կտրվել ամբողջական խոսքից։
Երրորդը՝ համեմատել այլ վստահելի աղբյուրների հետ։
Միայն մեկ հրապարակումը դեռ ապացույց չէ։
Լուսանկա՞ր է։ Ստուգում ենք՝ նախկինում որտե՞ղ է հրապարակվել։
Տեսանյո՞ւթ է։ Փնտրում ենք դրա սկզբնական տարբերակը։
Թի՞վ կամ մեջբերում է։ Գնում ենք հենց սկզբնական փաստաթղթին։
Եվ վերջում հրապարակում ենք ոչ թե մեր կարծիքը, այլ ստուգման ճանապարհն ու ապացույցները։
Ֆակտ-չեքի գլխավոր հարցը շատ պարզ է՝
«Որտեղի՞ց գիտենք, որ սա ճիշտ է»։
Եթե այդ հարցի պատասխանը չկա՝ մի՛ շտապիր տարածել։
Անի Սուքիասյան
Տեսանյութը պատրաստվել է Ապատեղեկատվության հոսքերի մոնիթորինգ նախագծի շրջանակներում

#CivilSocietyCooperation #ishrarmenia #ishrfactheck
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ








