Օրինականցված խտրականություն Թե՞ նոր քաղաքականություն

247

Պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծով՝ հետախուզման մեջ գտնվող 27-37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն է տրվում ազատվել քրեական հետապնդումից և անցնել զինվորական ծառայության՝

12 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 2,5 մլն դրամ,

6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ,

1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ,

զինվորական ծառայության փոխարեն պետբյուջե վճարել 15 մլն դրամ:

Կարևոր կետերից հավելենք նաև, որ այն քաղաքացիները որոնք ինքնակամ կներկայանան զինվորական ծառայության մեկնելու համար, 2 տարվա փոխարեն, պարտադիր զինվորական ծառայության են անցնելու 2.5 տարի։ Նախագծի այս կետը ներկայացվում է որպես խրախուսական նորմ։

Օրենսդրական կարգավորումը իր հետ բերեց մի քանի հարցեր։ Իրավական տեսանկյունից կարող ենք պնդել որ սույն օրենսդրական կարգավորումը իր մեջ պարունակում է խտրական վերաբերմունք, կապված գույքային դրության հետ։

Խտրականության բնորոշումը տվել է ինչպես Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան ՄԻԵԿ, այնպես էլ Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիան ՎԵՍԽ։

ՄԻԵԿ-ը ասում է «Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից:»  Հարկ է նկատել որ կոնվենցիայի 14-րդ հոդվածը որպես խտրական վերաբերմունքի դրսեվորում դիտարկում է նաև գույքային դրությունը։ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրքը որպես գույք դիտարկում է նաև դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային միավորները (ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք

Հոդված 132 )։

Խտրականության մասին է նաև ՄԻԵԿ 12-րդ արձանագրությունը, որը արգելում է ցանկացած տիպի խտրական վերաբերմունքը։

Ելնելով վերը շարադրվածից պարզ է դառնում, որ զինվորկան ծառայության ժամկետի կրճատումը կամ ընդհանրապես զինվորական ծառայությունից ազատելը գումարի դիմաց, դիտարկվում է գույքային դրությունով պայմանավորված խտրական վերաբերմունքի հստակ դրսեվորում։

 

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս օրենսդրական կարգավորումը ավելի խնդրահարույց է դառնում, երբ խոսում ենք Հայաստանի Հանրապետության իրականության կոնտեքստում։ 2020 թվականի պատերազմից հետո, Ջերմուկի 2022 թվականի ռազական գործողություններից և 2023 թվականի Արցախհայության բռնագաղթից հետո սահմանային գոտում ծառայությունը դարձել է ավելի վտանգավոր։

Այս ցուցանիշները ամբողջական չեն և վերաբերում են միայ խաղաղ պայմաններին։

 

Աշխարհում կան երկրներ` որոնք  ունեն նմանօրինակ օրենսդրական կարգավորումներ, եկեք դիտարկենք այդ երկրներից մի քանիսը։

Թուրքիայում քաղաքացիներին թույլատրվում է վճարել զինվորական ծառայությունից ազատվելու համար: Օրինակ, 2012 թվականին ընդունված օրենքով նրանք, ովքեր ծնվել են 1983 թվականից առաջ, կարող էին վճարել մոտ $16,000՝ ծառայությունից ազատվելու համար։ Այս օրենքը բազմիցս քննարկվել է, և դրա հիմնական քննադատությունը եղել է այն, որ վճարելու հնարավորություն ունեն միայն հարուստ ընտանիքները, ինչը սոցիալական անհավասարություն է ստեղծում։

Իրանում արտասահմանում գտնվող քաղաքացիները, ովքեր խուսափել են պարտադիր ծառայությունից, կարող են վճարել մոտ €15,000, որպեսզի ազատվեն զինվորական ծառայությունից: Այս օրենքը վերաբերում է նրանց, ովքեր երկար ժամանակ բացակայել են երկրից և անցել է ավելի քան հինգ տարի նրանց զորակոչի ժամկետից։

Տաջիկստանում 2021 թվականին ընդունված օրենքը թույլ է տալիս քաղաքացիներին վճարել մոտ $2,200՝ պարտադիր զինծառայությունից ազատվելու համար։ Սակայն նրանք պետք է անցնեն մեկամսյա զինվորական պատրաստվածություն՝ այս հնարավորությունից օգտվելու համար։

Շվեյցարիայում գործում է “Military service exemption tax”, որը նախատեսված է նրանց համար, ովքեր չեն կարողանում կամ չեն ցանկանում կատարել իրենց պարտադիր զինվորական ծառայությունը։ Նրանք պետք է վճարեն այս հարկը՝ փոխարենը ծառայության իրենց պարտավորությունները կատարելու համար։

Ինչպես տեսնում ենք Հայաստանում այս վճարը գերազանցում է որպես օրինակ դիտարկված երկրների գումարին (38.500 $), այսպիսով այս գումարը սահմանելով օրենսդիրը ինքնին առաջարկում է խիստ տարբերակված և խտրական մոտեցում, այսինք այս օրենսդրական կարգավորումից հնարավորություն ունեն հարուստ անձինք և ընտանիքները։

Շարունակելի․․․

Կ․ Մկրտչյան

ՄԴՎ թիմ

 

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments