Մեդիագրագիտությունը՝ երիտասարդների աչքերով։
Արևշատում անցկացված մեր մարզային սեմինարի մասնակիցներից Գոհարը, կիսվում է իր տպավորություններով՝ կարևորելով համացանցում հանդիպող տեղեկությունները ստուգելու և կեղծը հավաստիից տարբերելու հմտությունները։
Սեմինարի ընթացքում երիտասարդների հետ քննարկեցինք՝ ինչպես ճանաչել ապատեղեկատվությունը, ուշադրություն դարձնել տեղեկատվության աղբյուրին և չշտապել տարածել կասկածելի հրապարակումները։ Առօրյա օրինակների միջոցով անդրադարձանք նաև այն հարցին, թե ինչպես կարող են լուսանկարները, վերնագրերն ու հուզական ձևակերպումները մոլորեցնել մեզ։
Մեզ համար հատկապես արժեքավոր են մասնակիցների արձագանքները․ դրանք ցույց են տալիս, թե երիտասարդներն ինչ են կարևորում և ինչպես են պատրաստվում կիրառել ստացած գիտելիքները։ Նրանց հարցերը, դիտարկումներն ու ակտիվ մասնակցությունը մեր հանդիպումները դարձնում են կենդանի երկխոսություն։
Ուրախալի է լսել երիտասարդների պատրաստակամությունը՝ ավելի ուշադիր ու պատասխանատու լինել տեղեկատվություն տարածելիս։ Մեդիագրագիտությունը սկսվում է պարզ քայլից՝ կանգ առնել, հարց տալ և ստուգել։ Յուրաքանչյուրիս այդ փոքր քայլը կարող է նպաստել ավելի վստահելի տեղեկատվական միջավայրի ձևավորմանը։
#Մեդիագրագիտություն #Արևշատ #Ապատեղեկատվություն #ISHRArmenia
Անի Սուքիասյան
նյութը պատրաստվել է Ապատեղեկատվության հոսքերի մոնիթորինգ նախագծի շրջանակներում

#CivilSocietyCooperation #ishrarmenia #ishrfactheck
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ







