Արտակ Այվազյանի գործով մշտադիտարկումը (թիվ ԵԴ/1678/01/22 գործով 31.03.2023թ. դատական նիստը)

1200

Արտակ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի հունիսի 24-ին, ժամը` 13:00-ի սահմաններում, իր կողմից վարած «NISSAN TIDA 18. I» մակնիշի ավտոմեքենայով, իրականացնելով ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, այն է՝ դեպի առաջ երթևեկությունը սկսելուց չհամոզվելով, որ փախանցման տուփի լծակը դրված է ճիշտ դիրքի վրա՝ «D» տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, թույլ տվել ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 36-րդ կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել տվյալ վրաերթի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, ինչի այդյունքում, հետընթաց կատարելով, վրաերթի ենթարկել իր ավտոմոբիլի հետևում գտնվող հետիոտն Աշոտ Վազգենի Դանիելյանին, որի պատճառով էլ անզգուշությամբ առաջացել է վերջինիս մահ:

2023 թվականի մարտի 31-ին նշանակված էր հերթական դատալսումը:

Դատական նիստը բացվեց 27 րոպե ուշացումով:

Դատական նիստը բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը դատարանին զեկուցեց, թե ովքեր են ներկա դատական նիստին: Նիստին ներկա էին մեղադրողը, ամբաստանյալը և վերջինիս պաշտպանը:

Նախորդ դատական նիստի ընթացքում ներկայացվել էր մեղադրանքի և պաշտպանության կողմի միջնորդությունը՝ համաձայնեցման վարույթ իրականացնելու մասին, որը դատական նիստի ընթացքում նորից պնդեցին կողմերը:

Դատարանն ընթերցեց համաձայնության գալու վերաբերյալ մեղադրողի կողմից կազմված արձանագրությունը, որում ասվում էր. «Արարքի կատարման պահին գործող 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրյալ Արտակ Այվազյանի նկատմամբ նշանակել պատիժ 2 տարի ժամկետով, գործող Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի  կիրառմամբ Արտակ Այվազյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Այվազյանի նկատմամբ սահմանել վերահսկողություն Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից»:

Դատարանը ներկայացրեց նաև տուժողի իրավահաջորդի դիմումը, համաձայն որի՝ հայտնել էր, որ հանցագործությամբ պատճառված վնասը փոխհատուցվել է և չի առարկում համաձայնեցման վարույթ իրականացնելու դեմ:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու համար:

40 րոպե անց դատարանը հրապարակեց դատավճիռը՝ համաձայն կազմված համաձայնության արձանագրության:

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments