Փետրվարի 26-ին դատական գործընթացների մոնիթորինգի խումբը իրականացրեց քննարկում՝ երկու ամսվա ինտենսիվ մոնիթորինգի արդյունքներով։ Ծրագրի փորձագետ-համակարգող Սիրակ Եղիազարյանը ներկայացրեց զեկույցը, մինչ այժմ մեր դիտարկումների արդյունքում հայտնաբերաված խնդիրների վերաբերյալ։
Մոնիթորինգ իրականացնող մասնակիցները ներկայացրեցին իրենց հանդիպած խոչընդոտները, անդրադարձ եղավ հանրային պաշտպանի ինստիտուտին։ Խոշտանգումների հարցերով հայտնի փաստաբան Արա Ղարագյոզյանը, կարևոր համարեց՝ դատական բարեփոխումների ներկա փուլում, ուշադրությաունը կենտրոնացնել նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի գործունեության , ինչպես նաև՝ վճիռների մոնիթորինգի վրա։
«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Ավետիք Մեջլումյանը կիսվեց դատական գործընթացների մոնիթորինգի իրենց փորձով։
Ծրագրի մոնիթոր, Եվրազիա համալսարանի ուսանող Կոլյա Մկրտչյանը ներկայացրեց իր կուրսային աշխատանքը, որը կազմել էլ ըստ իր իրականացրած մոնիթորինգների։
Քննարկումը խիստ արդյունավետ էր, ընթացքում մշակվեցին ռազմավարական նոր մոտեցումներ՝ ծրագրի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև՝ ծրագրի շարունակության վերաբերյալ։
Բելա Շիքարյան