Սամվել Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ֆիզիկական ներգործություն կատարելով, հարվածներ է հասցրել Վահրամ Հովհաննիսյանի մարմնի տարբեր հատվածներին:
31․01․2023թ.-ին նշանակված էր հերթական դատական նիստը: Նախքան դատական նիստի սկսվելը ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը նկատեց, որ դատական նիստերի դահլիճը բաց էր, ավելին, դատական նիստերի քարտուղարը դեռ դատական նիստը չսկսված դատական նիստերի դահլիճ հրավիրեց գործով ամբաստանյալ Սամվել Սահակյանին։ Դիտորդը նույնպես մտավ նիստերի դահլիճ, որտեղ նիստը նախագահող դատավորը դիտորդին տեղյակ պահեց, որ դատական նիստը դեռ չի սկսվել, և նիստը սկսվելու է նախօրոք նշանակված ժամին։ Դիտորդը դուրս եկավ նիստերի դահլիճից և դահլիճ վերադարձավ նշանակված ժամին, ներկայացավ նիստը նախագահող դատավորին՝ խնդրելով նիստը լուսանկարելու թույլատվություն։ Դատավորը, ամբաստանյալին հարցրեց լուսանկարահանման ցանկության մասին, սակայն, ամբաստանյալն առարկեց լուսանկարում իրականացնելու դեմ։ Դատավորը, նախքան դատական նիստը բացելը, դիտորդին տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվելու է, քանի որ հանրային մեղադրողը, ինչպես նաև տուժող կողմը չեն ներկայացել դատական նիստին։ Հատկանշական է այն հանգամանքը որ դատավորը ամբաստանյալին հարցրեց, թե, արդյոք, ստացել է մեղադրական եզրակացությունը, որին ամբաստանյալը տվեց դրական պատասխան։ Այս ամենից հետո միայն դատավորը սահմանված կարգով բացեց դատական նիստը, սակայն, դատական նիստին վերաբերող հարցերը քննարկվեցին նախքան նիստի բացվելը։
Նիստերի քարտուղարը ներկաներին տեղեկացրեց, որ դատական նիստին չի ներկայացել հանրային մեղադրողը, ինչպես նաև տուժողը։ Դատարանը հավելեց, որ տուժող կողմին նիստի մասին բազմիցս փորձ է արվել ծանուցել հեռախոսազանգերի, նամակագրության և, անգամ, Ոստիկանության միջոցով, սակայն ոստիկանությունից տեղեկացրել են որ տուժողը չի բնակվում իր գրանցման հասցեում, և հնարավոր չի եղել տուժողի հետ կապ հաստատել։
Դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն, հանրային մեղադրողի բացակայության հիմքով որոշում կայացրեց դատական նիստը հետաձգելու մասին և հաջորդ դատական նիստը նշանակեց 2023 թվականի մարտի 23-ին, ժամը՝ 11։30-ին։