Անցած ամսվա UCOM-ի փաթեթներից մեկը ԱՅ Դի բանկի վիզա քրտով վճարելուց հետո, մի քան օր անց տվյալ ընկերությունից քաղաքացին ստանում է հաղորդագրություն, որ պետք է վճարել ամսվա պարտքը՝ 13000 դրամ։ Քաղաքացին մտածում է, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, և, զանգում է օպերատորին, որտեղինց նրան պատասխանում են, որ իրենք չեն ստացել գումարը, որից հետո քաղաքացին բանկի կտրոնը ուղարկում է UCOM-ի համապատասխան ծառայությանը, լրացուցիչ ճշտում է նաև բանկի հետ։ Բանկը հաստատում է , որ գումարը հաջողությամբ նստել է հաշվին, և, առկա է հաստատող կտրոնը։
Թվում է՝ խնդիր չպետք է լինի, և ընկերությունը, ինքը պետք է իր ներքին խնդիրները լուծի։ բայց՝ ոչ, ընկերությունից հայտնում են, որ ,,հայտ,, են բացել, ու քաղաքացին պետք է սպասի՝ 3-5 օր, և, որ այդ ընթացքում հեռախոսը, ինտեռնետը չի անջատվի։ բայց 3-5 օրը դառնում է 15 օր, և, իհարկե, հեռախոսը անջատվում է, քաղաքացին ստիպված, նորից է նույն վճարումը անում, իսկ UCOM-ից, նույն հանդիսավոր ձայնով պատասխանում են՝ սպասեք․․․․ ձեր ,,հայտը,, դիտարկվում է, արդեն 25 օր։
Առաջարկում ենք Այ Դի բանկին ճշտել՝ UCOM-ը ընդունում է իր կտրոնը, թե՝ ոչ, եթե՝ ոչ, քաղաքացիներին պետք չէ թյուրիմացության մեջ քցել, ուղղակի այդպես էլ գրեք՝ ինչի մասին է խոսքը, ով է վերադարձնելու քաղաքացու գումարը։ նույն սցենարը կարող է կրկնվել նորից ու կրկին, ինչ երաշխիք, որ նորից նույնը չի լինի, և, եթե բանկի կտրոնը չափանիշ չէ, ապա ինչ երաշխիք ունի քաղաքցին։