Օրենքի գերակայության ամրապնդումը Հայաստանում և Ուկրաինայում

1100

Նոյեմբերի 19-21-ը  <<Մարդու իրավունքների միջազգային հանրություն>> Հայաստան, կազմակերպությունը Կոտայկի մարզի  <<Պարկ ռեզորթ Աղվերան>> հանգստի գոտում   <<Օրենքի գերակայության ամրապնդումը Հայաստանում և Ուկրաինայում>>  ծրագրի շրջանակներում իրականացրեց եռօրյա  դասընացներ՝ ծրգրի նոր և առկա մասնակիցների համար։

Ծրագիրը իրականացվում է <<Մարդու իրավունքների միջազգային հանրության>>  Գերմանիայի բաժանմունքի աջակցությամբ՝ Գերմանիայի Տնտեսական զարգացման նախարարության ֆինանսավորմամբ։

Դասընթացին ներկա էին   իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ,  իրավաբան մասնագետներ՝  Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերից  և Երևանից։

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ փորձագետ Սիրակ Եղիազարյանը մասնակիցներին ներկայացրեց հիմնական  նյութը։  Հայտնի փաստաբան Արա Ղարագյոզյանը վարեցին առանձին բաժինները։ 

Երեք օրերի ընթացքում բավական հագեցած ու ընդգրկուն գրաֆիկը ուղեկցվում  էր բնության գրկում վարժանքներով։ <<Պարկ ռեզորթ Աղվերանը>>  գտնվում է Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում, սեմինարների համար հատուկ ընտրված էր այս վայրը՝ ինֆորմացիայի մեծ ծավալը հանգստի հետ զուգակցելու նպատակով։ Երեք օրերի ընթացքում հնարավոր եղավ քննարկել համարյա բոլոր թեմաները, որոնք ընդգրկված էին օրակարգում, ինչպես՝

1․Արդարադատությունը, արտաքին եվ ներքին չափումները

2․Դատական մոնիթորինգը՝ որպես արդարադատության նկատմամբ վերահսկողության գործիք:

3․Արդարադատությանն ուղղված ԵԱՀԿ առաքելություն

4․Դատական մոնիթորինգի սկզբունքները: Դատական մոնիթորինգի տեսակները

5․ Ճանաչել դատավարական խնդիրները

6․Դիտորդական խմբի կազմավորումը: Դիտորդների և Կազմակերպության փոխգործակցություն

7․Հաշվետվողականություն: Հաշվետվությունների ոճ

8․Իրավիճակների ներկայացում և հաշվետվությունների կազմում

9․Օրինակելի անկետաների վարում

10․Դիտորդների վարքագծի կանոններ և այլն

Դասընթացը ընթանում էր բարձր պրոֆեսիոնալ մակարդակի վրա, քանի որ  ընտրվել էին բացառապես բարձր կուրսերի եվ լավ առաջադիմություն ցուցաբերած ուսանողները, եվ արհեստավարժ ու փորձառու սեմինավարներ։

Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան դասընթացի ավարտական սերտիֆիկատներ։

Դեկտեմբերից նախատեսվում է ամսեկան մինչ 15 մոնիթորինգի իրականացում, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջական եվ լիարժեք զեկույցի պատրաստմանը՝ հանրության եվ իրավասու մարմինների դատին հանձնելու համար։

 

Ծրագիրը իրականացվում է <<Մարդու իրավունքների միջազգային հանրության>>  Գերմանիայի բաժանմունքի աջակցությամբ՝ Գերմանիայի Տնտեսական զարգացման նախարարության ֆինանսավորմամբ։

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments