Գևորգյան Արմինեն մեր նոր պատմության հերոսուհին է

225

Ես 31 տարի ապրել եմ Արցախում, Մարտունիում։ 

 Արմինեն ծնվել, մեծացել է Արցախումամուսնացել է Կարմիր Շուկա գյուղում, ունի մեկ տղա։ Ծնողները արմատներով Արցախից են մայրը` Թաղավարտից, հայրը Մարտունուց։

 Ծնողները այնտեղ են  ապրել մինչև 44 օրյա պատերազմը, որից հետո տեղափոխվել են Ստեփանակերտ։

 Շրջափակման ժամանակ գյուղացիների միջև հարաբերությունները ջերմ են եղել, միասին կիսել են ցավն ու վիշտը։ Պարենային ապրանքներով օգնել են միմյանց։ Միահամուռ ուժերով հաղթահարել են շրջափակման դժվարությունները։

 Շրջափակումից խոսելը բարդ է, դժվարանում է խոսել

Շատ դաժան օրեր ենք տեսել բայց․․․

Երբ եղել են իրենց հայրենի հողում՝ չեն մտածել դժվարությունների մասին։ Լրիվ ուրիշ է, երբ այդ դժվարություններին բախվում ես այն հողի վրա, որի վրա ծնվել  մեծացել ես։ Հայրենի հողում կարողանում ես դիմագրավել ցանկացած փորձության ու դժվարության։

 Ամեն  առավոտ, հենց լույսը բացվում էր, գնում էինք շուկա, որ տեսնենք շուկայում ինչ կա։ Գնում էինք պոմիդոր, կոնֆետ կամ այլ բան, որը որ այդ ժամանակ կար շուկայում․․․ 

Ուղղակի պատերացնել, որ շուկա գնում ես ոչ թե կոնկրետ ապրանքի, այլ առկա ապրանքի հետևից, արդեն բարդ է, չկա ընտրության հնարավորություն։ Հիմնականում էլ գնումները, մասնավորապես, հացը, գնել են կտրոններով, ամեն անձի մասով հասել է մոտավորապես կես հաց։  Ավելի բարդ  է եղել այն ընտանիքների վիճակը, որտեղ եղել են շատ երեխաներ, բնականաբար, մեծ մասը հատկացրել են երեխաներին, որ սոված չմնան, իսկ իրենք հաճախ սոված էլ գիշերել են։

Չեն մտածել, որ այդքան զրկանքներից հետո,  օրերից մի օր լքելու են հայրենի հողը, չեն հավատացել,  որ հնարավոր է՝ մի օր դուրս գան հայրենի հողից։ Վերադառնալիս դուրս են եկել սեփական մեքենայով։ Այդ ժամանակ ամուսինն ու ամուսնու եղբայրը եղել են ծառայության մեջ։ 

Ամուսինս ու ամուսնուս եղբայրը բենզին ունեին պահած, նեղ օրվա համար․․․

 Կարծես՝ այդ նեղ օրը հասել էր, և արդեն այդ բենզինը օգտագործվելու էր սեփական հողը, հայրենիքը, գերեզմանները լքելու նպատակով․․․

Տարհանման ժամանակ դուրս են եկել սեփական մեքենայով, այսինքն՝ տեղափոխումը կատարել են սեփական ուժերով։  Իսկ ծնողները՝ մայրը, հայրը և քույրերը փեսայի հետ են դուրս եկել իրենց մեքենայով։ Փոքր քրոջ ամուսինը նույնպես եղել է զինծառայող, որը հերոսաբար կռվել է բոլոր պատերազմներում։ Մահացել է բենզինի պայթունի ժամանակ։

 Պատմությունը մի քիչ խառն է եղել, պայթյունից հետո Ներոնը (քրոջ ամուսինը) զանգել է եղբորը, պատմել է, որ պայթյունի պատճառով այրվածքներ է ստացել, և որ իրեն տեղափոխում են  հոսպիտալ։ Հոսպիտալում չեն իմացել, որ Ներոնի սիրտը եղել է ստենդավորած, և քանի որ վիճակը գնալով ծանրացել է, ուղղաթիռով տեղափոխել են Հայաստան, սակայն, Հայաստանի երկնքում, ուղղաթիռի մեջ, Ներոնի մոտ  գրանցվել է սրտի կանգ։

Ուսումնասիրելով արցախահայության բռնագաղթի պատմությունները՝ հասկանում ենք, որ մահացածի մարմինը Հայաստան հասցնելն էլ էր բարդ այդ օրերին։ Շատ արցախցիներ չեն հասցրել Հայաստան տեղափոխել իրենց հարազատների մարմինները։

 Ուղղաթիռով Գորիս տեղափոխելուց հետո, 8 օր, Ներոնից հարազատները տեղեկություն չեն ունեցել, հետո եղբայրը Գորիսում փնտրտուքներից հետո է գտնել։

 34 տարեկանում է զոհվել Ներոն Մելքումյանը․․․

Ներոն Մելքումյան, անուն, որը զրույցի ընթացքում ինձ տեղափոխեց Արցախ, Ջեբրայիլ, զինվորական ծառայություն։ Ներոնի մասին պատմությունը գրի առնելը առավել բարդ է, քանի որ մի քանի տարի առաջ միասին բարձրանում էինք Արցախի Ջեբրայիլի հենակետերը, միասին ենք ծառայել․․․ Կարճ ժամանակում հասցրեցի ճանաչել Ներոնին։ Համեստ էր, ինքնավստահ, հայրենասեր․․․ բառերով նկարագրել Ներոնի նման անձին դժվար է ․․․

Առավել բարդ է, երբ խոսում ես Ներոնի մասին անցյալով․․․Արցախում թողել են տատիկների ու պապիկների գերեզմանները, տունը, ամեն ինչը մնացել է Արցախում։ Դուրս են եկել դատարկ, առանց ինչ որ բանի։ Ներկայումս բնակվում են Արարատի մարզում, չեն աշխատում, քանի որ սթրեսի պատճառով ձեռք են բերել առողջական խնդիրներ։  Արմինեն  վրահատվել է։ Արմինեն վստահորեն ասում է, աշխատելու է, երբ ապաքինվի։

 

 

 

 

 

 

 

Կոլյա Մկրտչյան

ՄԴՎ թիմ

TMA team

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments