Ալվարդ Մելքոնյան

208

Տիկին Ալվարդը ծնվել է Վարդենիս քաղաքում, ուսումը ստացել է այնտեղ։ Հետագայում ամուսնացել է, այժմ ունի 9 երեխա՝ 4 տղա և 5 աղջիկ։

1996 թվականի դեկտեմբերի 1-ին  ընտանիքը տեղափոխվել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքտար  գյուղ։  Այնտեղ ապրել են 1 տարի և տեղափողվել  Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղ։ Դրմբոնում ապրել են 26 տարի,  հիմնել են  իրենց տնտեսությունը, տուն կառուցել։

Ծանր հիվանդության պատճառով, հերթական անգամ, երբ եղել է Ստեփանակերտի հիվանդանոցում, Կարմիր խաչի օգնությամբ տեղափոխվել է Երևան՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով։

Այն հարցին՝ թե ինչպես է հաղթահարել շրջափակումը՝ դժվարանում էր պատմել ցավով էր հիշում՝ թե ինչպես էին դիմակայում նման պայմաններին, թե ինչպես էին օրվա սնունդը ապահովում։ Պատմում է, որ սնվում էին միայն այգու բերքից և ոչ ոք չէր օգնում միայն հացն էր, որ տղան էր բերում, քանի որ աշխատում էր հացի փռում, իսկ եթե չէր կարողանում բերել՝ թխում էին, իսկ մյուս պարենային մթերքները փոխառում էին։ Արցախի գրավման մասին տիկին Ալվարդին չեն ասել, քանի եղել է ծանր վիճակում, ասում է, որ իրեն խնայել են և ճշմարտությունը չեն ասել։ Նրան հայտնել են,  որ ընդամենը 1 ամսով է գալիս Երևան բուժում և դեղորայք ստանալու և հետո էլի վերադառնալու է Արցախ։ Այդ 1 ամսվա ընթացքում տիկին Ալվարդին վիրահատում են և միայն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո է  տան անդամներից  տեղեկանում, որ Արցախցիներին բռնի տեղահանել են։

Ալվարդը չէր կարողանում թաքցնել, որ խորը ցավ է ապրում, որ   կորցրել է իր երկիրը և միայն կցանկանա նորից վերադառնալ և նորից ստեղծել ամեն ինչ։ Այժմ բազմանդամ ընտանիքը ապրում է վարձով՝ Վանաձորում։

Սիրուշո Մելքոնյան

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments