ԵԴ/1545/02/17 քաղաքացիական գործով դատական նիստը

1074

12.10.2022թ-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Էրեբունու նստավայրում տեղի ունեցավ  թիվ  ԵԴ/1545/02/17 քաղաքացիական  գործով դատական նիստը։

Համլետ Սիմոնի Համբարձումյանը, ընդդեմ  Արտաշես Աբգարյանի, Արևհատ Աբգարյանի, Հասմիկ Աբգարյանի, Սարո Աբգարյանի՝ առուվաճառքի պայմանագրի նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին։

Դատարանի կողմից սկզբում հայցադիմումը վերադարձվել է , ապա ընդունվել է վարույթ քննության։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից  28/02/2019թ-ին կայացվել է վճիռ, որով հայցը բավարարվել է ։

01/04/2019թ-ին պատասխանողների կողմից վերաքննիչ բողոք է տարվել, որը  26/04/2019թ-ին վերադարձվել է,իսկ 27/08/2019թ-ին վերաքննիչ դատարանը կայացրել է որոշում, վերքննիչ բողոքը մերժելու վարեբարյալ։

Պատասխանողների՝ Արևհատ Աբգարյանի, Հասմիկ Աբգարյանի, Սարո Աբգարյանի կողմից վճռաբեկ դատարանում բողոքարկվել է վերաքննիչ դատարանի բողոքը մերժելու մասին որոշումը, իսկ Վճռաբեկ դատարանն էլ իր հերթին որոշել է  մասնակիորեն բավարարել վճռաբեկ բողոքը, և գործը ուղարկել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության՝ Համլետ Համբարձումյանի ընդդեմ Արևհատ, Հասմիկ և Սարո Աբգարյանների՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասով սահմանելով գործի քննության ծավալ։

12.10.2022թ-ին դատական նիստը սկսվեց նշված ժամին 14:00 -ին: նիստին ներկայացել էր պատասխանողների ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը, որը ներկայացավ դատարանին, հանձնեց իր լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթերը։ Դատարանը գործին ներկայացած կողմի հետ քննարկեց դատական նիստը շարունեկելու հարցը  և քննարկումից հետո եկավ այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում, երբ Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված են գործի քննության ծավալներ,  հնարավոր չէ դատական նիստը  շարունակել առանց հայցվորի  կամ նրա ներկայացուցչի ներկայության։ Պատասխանող կողմից ևս նշվեց, որ իր դիրքորոշումը կարող է ձևավորել միայն հայցվոր կողմի փաստարկները լսելուց և գնահատելուց հետո։ Գալով փոխադարձ համաձայնության՝ դատարանը որոշեց հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 27.02.2023թ-ին ժամը 13:00-ին։

Որպես դիտորդ պետք է փաստեմ որ այս գործը  օրինակ էր այն հանգամանքի, որ  դատական բողոքարկման համակարգը գործում է և անձը իր իրավունքների խախտման դեպքում հնարավորություն ունի բողոքարկելու դատարանի կայացրած որոշումները, որը ՄԻԵԿ-ով սահմանված դատական պաշտպանության  իրավունքի իրականացման ձևերից է։

Նաև պետք է նշեմ որ դատական համակարգի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված դատական նիստերը բավական ուշ-ուշ են նշանակվում  և գործերը տարիներով քննվում են։

Այս գործը մոնիթերինգի համար ընտրվել էր հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս բողոքարվել էր ինչպես վերաքննիչ այնպես էլ վճռաբեկ դատարաններում, և կրկին ուղարկվել էր առաջին ատյանի դատարան քննության, այսինքն դատական բոլոր ատյաները սպառել է։

Անդրադառնալով ՄԻԵԿ կոնվենցիայոն  սահմանված մարդու իրավունքների խախտումներին պետք է փաստել, որ դատարանի կողմից այդպիսիք չեն գրանցվել։

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments