Ավետիք Չալաբյանի դեմ հերթական դատական նիստը

959

03/08/2022 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաձին ատյանի դատարանում տեղի ունեցավ  թիվ ԵԴ/1174/01/22 քրեական գործով նախնական դատալսումները, ըստ մեղադրանքի Ավետիք Չալաբյանի և Էմմա Սարգսյանի։

Ավետիք Մկրտչի Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար:

Էմմա Գևորգի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար:

Դատական նիստի ներկա էին մեղադրող կողմը, ամբաստանյալները և նրանց պաշտպանները։

Ամբաստանյալ Ավետիք Չալաբյանը հայտնեց դատարանին որ ևս մեկ նոր պաշտպան է ցանկանում ներգրավվել։Ամբաստանյաը հայտնեց, որ ունի որոշակի առողջական խնդիրներ, նշեց, որ կարող է հաճախել դատական նիստերին, բայց կարող է լինեն դեպքեր երբ իր ինքնազգացողությունը վատանա տեղյակ կահի դատարանին։ Դատավորը նշեց որ եթե այդպիսի դեպքեր լինեն դատական նիստը անպայման կհետաձգվի։

Ա.Չալաբյանը կալանավորվել էր մայիսի 14-ին։ Հուլիսի 11-ին կալանքի ժամկետը երկարացրել էր ևս 15 օրով։ Հուլիսի 27-ից ազատության մեջ է, քանի որ կալանքի ժամկետը լրացել է։

Դատալսման ընթացքում հանրային մեղադրողը միջնորդել էր Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, որը , ըստ նա ամբողջությամբ ի զորու է ապահովելու Չալաբյանի պատշաճ վարքագիծը և որ տվյալ պարագայում կալանավորման անհրաժեշտությունը բացակայում է, իսկ Չալաբյանի պաշտպանները նախ առաջարկել էին ընդհանրապես ոչ մի խափանման միջոց չկիրառել, քանի որ բացակայում են դրա քրեադատավարական հիմքերը, իսկ ամեն դեպքում խափանման միջոց կիրառելու պարագայում, առաջարկել էին դիտարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով համակցված , այսինքն ՝մի քանի խափանման միջոցների՝ գրավի և երաշխավորության համատեղ կիրառման հնարավորությունը։ Չալաբյանի համար երաշխավորագրեր էին ներկայացրել մեկ տասնյակից ավելի հարգված գործիչներ։

Չալաբյանի պաշտպանները միջնորդել էին դադարեցնել քրեական հետապնդրումը, քանի որ նշել էին առկա է քրեական գործը կարճելու և քրեաական հետապնդումը դադարեցնելու քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերից մեկը։ Դատարանը այս միջնորդույան վերաբերյալ որոշում կայացրեց և նշեց որ առկա չէ որևէ հիմա քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ։

Դատարանը արձանագրել է որ ազատության մեջ գտնվելով մեղադրյալը կարող է խոչընդետել դատական քննությանը, ապացուցման գործընթացին։ Նշեց որ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը անբավարար է և առկա է մեղադրյալի նկատամամբ կալանք կիրառելու հիմքերը։ Դատարանը որոշեց Ա ․Չալաբյանի նկատմամբ կիրառել կալանքը որպես խափանման միջոց ընտրել 3 ամիս ժամկետով։ Ամբաստանյալը պնդում էր որ իր կալանքը կիրառվել է առանց իրավական հիմքերի առկայության։

Դատական նիստը ընդմիջումներով հանդերձ տևել է  գրեթե  3 ժամ։  Դատավորը ցանկանում էր նիստը  շարունակել, սակայն պաշտպանները առարկեցին, որ չի կարելի այդքան հաճախ և այդքան երկարատև դատական նիստեր նշանակել։ Պաշտպանական կողմը նշեց, որ իրենց հետ չի համաձայնեցվում դատկան նիստի ժամի նշանակումը ։ Հաջորդ դատական նիստ նշանակվել է նույն օրը ժամը 16:30-ին։

Այս դատական նիստը դիտարկման համար ընտրվել է կապված իր հանրային մեծ հնչեղության հետ, որտեղ կարող են տեղի ունենալ մարդու իրավունքների խախտումներ։

Որպես դիտորդ պետք է նշեմ, որ կրկին կալանքը որպես խափանման միջոց ընտրելը այդքան էլ օրինաչափ չէր։ Նաև ցանկանում եմ նշել որ հաճախ և երկար ժամանակով դատական նիստերի նշանակումը կարող էին խախտել անբաստանյալի իրավունքները, հաշվի առնելով որ վերջինս մոտ ախտորոշվել էր հիպերտենզիա։

ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածը սահմանում  է արդար դատաքննության իրավունքը։ Հոդվածի 3-րդ մասի բ կետի համաձայն , քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք  ունի  բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար։ Այս դատաքննության դեպքում կարելի է փաստել որ այս հոդվածի պահանջները չեն կատարվում։ Պաշտպանության կողմին բավարար ժամանակ չի տրամադրվում պաշտպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար:

 

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments