monitoring, Դատական գործ՝ գումարի բռնագանձման պահանջով

1116

28.07.2022թ-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ  թիվ  ԵԴ/49216/02/21 քաղաքացիական  գործով դատական նիստ, ըստ հայցի  <<Ռոսգոսստրախ Արմենիա>> ՓԲԸ-ի, ընդդեմ  Մ. Մ-ի և Դ. Մի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։ Դատաքննությանը ներկա էին ինչպես հայցվորի, այնպես էլ պատասխանողի ներկայացուցիչները։

Հայցադիմումը հայցվորի ներկայացուցչի կողմից դատարան  էր ներկայացվել  29.10.2021թ-ին։

Դատարանը 11.11.2021թ-ին որոշում էր կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու  և գործը պարզեցված վարույթի կարգով  քննելու վերաբերյալ:

14.02.2022թ-ին Պատասխանողի կողմից ստացվել է միջնորդություն գործը ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու վերաբերյալ։

Պետք է նշել, որ ներկայումս գործող <<Քաղաքացիական դատավարության օրենսգիրք>>-ը  սահմանում է առանձին ընթացակարգ՝ համաձայ որի  գործերի քննությունը կատարվում է պարզեցված վարույթի կարգով։

Օրենսգիրքը սահմանում է նաև այն դեպքերը, երբ կիրառվում է պարզեցված վարույթը։ Ի թիվս այլ դեպքերի պարզեցված վարույթի կարգով են քննվում  հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջները: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

Տվյալ հայցի դեպքում, որի բռնագանձման պահանջով գումարը  չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը, այն է՝ 2 000 000/երկու միլիոն/ ՀՀ դրամը, դատարանը որոշում է կայացնում

գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ։

Դատական նիստը սկսվել է 09:50-ին և տևել գրեթե 25 րոպե։  Անդրադառնալով հայցվորի պահանջին, պետք է նշել, որ Հայցվորը հետադարձ պահանջ էր կիրառել Մ․ Մ-ի և Դ․ Մ-ի դեմ, այն հիմքով, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի ունենալու ժամանակ  պատասխանողները հայցվորին  սահմանված ժամկետից՝ 40 րոպեից ուշ էին հայտնել վթարի մասին, որն էլ հանդիսանում է հետադարձ  պահանջ ներկայացնելու հիմք։

Դատարանը  <<Քաղաքացիական դատավարության օրենսգրքով>> սահմանված կարգով նախ ստուգեց կողմերի ներկայացուցիչների  ինքնությունը  և լիազորությունները։ Քանի որ Պատասխանողի ներկայացուցչի կողմից միջնորդություն էր եղել գործը ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու վերաբերյալ, դատանաը  անցավ նախնական դատական նիստի ժամանակ պարզման ենթակա հարցերին։

Հայցվոր կողմը նշեց , որ պնդում է իր պահանջները և հաստատակամ է իր դիրքորոշման մեջ։ Պատասխանողի ներկայացուցիչը ներկայացրեց իրենց առարկությունը, հայցնեց որ պատասխանող Մ․ Մ-ն առաջին իսկ հնարավորության դեպքում, զանգահարել է ապահովագրական ընկերությանը, իսկ մի քանի րոպե ուշացումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ մեքենայում եղել են կինը և մանկահասակ երեխաները, որոնց ապահով վայր հասցնելու հետո է միայն կարողացել զանգահարել։ Տվյալ  ժամանակահատվածը   եղել իր համար ողջամիտ՝  ապահովագրական ընկերությանը տեղեկացնելու համար։

Պատասխանողի ներկայացուցիչը գրավոր առարկությունը նեկայացրեց դատարանին և հայցվորի ներկայացուցչին։

Դատարանը ժամանակ տվեց պատասխանողի ներկայացուցչին որպեսզի վերջինս կարողանա առարկությունը ուղարկել նաև մյուս պատասխանողին։

Պետք է փաստեմ , որ դատավորը շատ լավ մթնոլորտ էր ստեղծում դատաքննության ժամանակ։

Մարդու իրավունքների  եվրոպական կոնվենցիայի, կամ ընդհանուր առմամբ մարդու իրավունքնեի խախտումներ այս դատական նիստում չեն արձանագրվել։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է 30/09/2022թ-ին ժամ՝ 14:30-ին։

 

ՄԻՄՀ Հայաստան փորձագիտական խումբ

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments