13.10.2022թ-ին Վարչական դատարանի Երևանի նստավայրում տեղի ունեցավ թիվ ՎԴ/3399/05/22 վարչական գործով դատական նիստ, ըստ Ազնար Ավետիսյան Ա/Ձ-ի հայցի` ընդդեմ ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի:
Կոմիտեի կողմից կայացված թիվ 4206358 արձանագրությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատական նիստը սկսվեց նշանակված ժամին 11:00-ին: Դատական նիստին ներկայացել էին և հայացվորի և պատասխանողի ներկայացուցիչները: Դատական նիստը բացելուց հետո դատարանը նախ ստուգեց ներկայացուցիչների լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթերը, ապա խոսքը տվեց հայցվորի նեկայացուցչին:
Հայցվորի ներկայացուցիչը հայտնեց, որ իր վստահորդը տուգանվել է հսկիչ դրամարկղային կտրոն չտպելու համար, որը ենթադրաբար կատարվել է հարկային ծառայողների կողմից հսկիչ գնում իրականցնելու ժամանակ: Հայցվորի ներկայացուցիչը բազմաթիվ անհամաձայնություններ հայտնեց տուգանման որոշման հետ: Նշեց, որ ոչ անիրավաչափ որոշում է և կան դրա անվավեր ճանաչման հիմքերը: Պատասխանող կողմի ներկայացուցիչը իր հերթին առարկեց հայցվորի կողմից ներկայացված փաստարկների դեմ, և ներկայացրեց ապացույցներ, որոնք չեն տրամադրվել հայցվորին:
Հայցվոր կողմը նշեց, որ Հարկային մարմնի մոտ արդեն ձևավորվել է արատավոր պրակտիկա, երբ վարույթի նյութերը չեն տրամադրվում անձին, իսկ հետո երբ ստանում են հայցադիմումը, պակաս թղթերը լրացնում և ներկայացնում են դատարան՝ խախտելով անձի իրավունքները:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ տնտեսվարող սուբյեկտները հիմնականում տուգանվում են 150.000 դրամ և ավելի մեծ գումարային չափերով: Այս տուգանքները նշանակվում են հսկիչ գնում իրականացնելու արդյունքում, որը իրենից ենթադրում է հարկային մարմնի աշխատակցի կողմից տնտեսվարող սոբյեկտից ինչ-որ ապրանքի գնում, և երբ դրա դիամաց չի տրամադրվում ՀԴՄ կամ ուշ է տրամադրվում կազմվում է արձանագրություն, որի արդյունքում անձը տուգանվում է:
Դատարանը լսելով երկու կողմերի դիրքորոշումները անցավ ապացույցների հետազոտմանը՝ ներկայացնելով թե ինչ ապացույցներ են առկա գործի նյութերում:
Ապացույցները հետազոտելուց հետո դատարանը նշանակեց վճռի հրապարակման օր 03/11/2022թ-ին ժամը 16:55-ին:
Որպես դիտորդ պետք է նշեմ, որ արդար դատաքննության իրավունքի և անձի իրավունքների խախտումներ տեղի չեն ունցել և իր տարբերություն այլ նիստեի այս գործը սահմանափակվեց է մեկ նիստի դատաքննության մեջ և անմիջապես նշանակվեց վճռի հրապարակման օր:
Այս գործը մոնիթորինգի համար ընտրվել էր պայմանավորված այն հանգամանքով, որ օր օրի ավելի են շատանում առանց հիմնավոր հիմքերի տնտեսվարող սուբյեկտներին տուգանելու դեպքերը, այս հանգամանքը իրենից հետաքրքրություն է ներկայացնում դիտարկման համար:
Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի գործով դատական նիստ
Ռազգիլդեևը կրկին դատարան չի ներկայացել․ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատարանից պահանջում են ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ նա խոչընդոտում է արդարադատության իրականացմանը։
2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում սպանված Ջուլիետա Ղուկասյանի գործով ամբաստանյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևը շարունակում է դատական նիստերին մասնակցել հեռավար՝ գտնելով ռուսական բազայի տարածքում։ Չնայած Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցն ու ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը, ինչպես նաև այդ շրջանում ներգրավված փաստաբան Արայիկ Զալյանը բազմիցս հայտարարել էին, որ դատարանը դրանով խախտում է Քրեական դատավարության օրենսգրքի նորմերը, բայց դատավոր Ա․ Ղուկասյանն ու Ն․ Բեգլարյանը դա խախտում չէին համարում։
Ռազգիլդեևին դատարան չներկայացնելու պատճառով Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները 2022 թ․ ապրիլից դադարեցրել էին դատական նիստերին մասնակցությունը՝ մինչև չապահովվի Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների կատարումը։
Գործով վերջին դատական նիստը հոկտեմբերի 24-ին էր․ գործի քննության ընթացքում արդեն 3-րդ անգամ գործը մակագրվել է նոր դատավորի, և նիստը նշանակվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայրում։ Նոր դատավորի նշանակմամբ գործով դատաքննությունը վերսկսվում է, և դատական նիստերին ամբաստանյալի մասնակցությունը ապահովելու հարցը կրկին օրակարգում էր։
Ռազմաբազայի հրամանատարությունն ու ինքը Ռազգիլդեևը դատարանին միջնորդել էին՝ դատական նիստին մասնակցությունը կրկին տեսակապով կազմակերպելու հարցով․ դատախազն ու պաշտպանը համակարծիք էին, որ տեսակապով ևս հնարավոր է ապահովել մասնակցությունը, մինչդեռ Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը առարկեց միջնորդության դեմ։ Նա վերահաստատեց նախկինում արված հայտարարություններն այն մասին, որ ամբաստանյալին դատարան չներկայացնելը Քրեական դատավարության օրենսգրքի խախտում է․ «Դատական քննությունը անցկացվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է»։
Ուշագրավ է, որ Ռազմաբազայի ղեկավարությունը դատավարության ողջ ընթացքում Ռազգիլդեևին դատարան չներկայացնելու տարբեր պատճառաբանություններ է ներկայացրել․ այսպես՝ 2020 թ․ հունիսի 18-ին Ռազմաբազայի հրամանատարությունը դատարանին է դիմել դատական նիստը ռազմաբազայի տարածքում կամ հեռավար միանալու պայմանով անցկացնելու հարցով՝ վկայակոչելով երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված վիճակը․ «Դատավարության մասնակիցների և այլ անձանց անվտանգության ապահովման նպատակով առաջարկվում է դատական գործընթացն անցկացնել Բազայի տարածքում տեսակապի միջոցների օգտագործմամբ»։
Իսկ նույն թվականի օգոստոսի 3-ին Ռազգիլդեևի անունից միջնորդություն է ներկայացվել դատարան, որում, մասնավորապես, վկայակոչվել է համավարակն ու անվտանգության հարցերը և նշվել է․ «Ես վախենում եմ իմ կյանքի և առողջության համար, գտնում եմ, որ իմ նկատմամբ քրեական գործը Շիրակի մարզի դատարանի շենքում քննելու դեպքում ամբողջությամբ չի ապահովվի իմ, վկաների, պահակախմբի կազմում ռուս զինծառայողների անվտանգությունը։ Առավել անվտանգ կլինի գործը քննել բազայի տարածքում կամ տեսակապի ռեժիմով»։
Հետագայում Ռազմաբազայի հրամանատարությունը պարբերաբար վերահաստատել է այս դիրքորոշումը՝ տարբեր պատճառաբանություններով։ Պատճառաբանությունների այս բազմաբազանությունն ու չհիմնավորված լինելը վկայում է այն մասին, որ Ռազմաբազայի հրամանատարը բացարձակ կամայական ու անհարգալից վերաբերմունք է դրսևորում Հայաստանի դատարանի հանդեպ։
ՀՔԱՎ-ը նաև ՄԻԵԴ գանգատ է ներկայացրել այն հիմքով, որ պետությունը չի ապահովում կյանքի իրավունքի խախտման փաստի արդյունավետ քննությունը։
Հայկ Հակոբյանը, ի պատասխան դատարանի հարցին, նշել է, որ սրանով խախտվում են տուժողի իրավահաջորդի արդար դատաքննության և իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները, գործի արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունքները, խախտվում են նաև մրցակցային դատավարության հիմքերը, կողմերի իրավահավասարությունը: Եվ որ դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի քրեական գործով արդարադատության իրականացման խոչընդոտները վերացնելու․ այն է՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի իրավախախտ վարքագծի (դատարանի օրինական պահանջը չկատարելը՝ ամբաստանյալին դատարան ներկայացնելու վերաբերյալ) հետևանքով է, որ ամբաստանյալը դատարան չի ներկայացվում։
Ամբաստանյալի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց, միջնորդության քննարկումը՝ ևս։
Հաջորդ դատական նիստը կանցկացվի Գյումրիի նստավայրում, քանի որ Մարալիկի նստավայրն ապահովված չէ տեսակապի միջոցով դատական նիստ անցկացնելու հնարավորությամբ։
Ռազգիլդեևը կրկին դատարան չի ներկայացել․ տուժողի իրավահաջորդի
ներկայացուցիչները դատարանից պահանջում են ռուսական 102-րդ ռազմաբազայի
հրամանատարի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ նա խոչընդոտում է արդարադատության իրականացմանը։
2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում սպանված Ջուլիետա Ղուկասյանի գործով
ամբաստանյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևը
շարունակում է դատական նիստերին մասնակցել հեռավար՝ գտնելով ռուսական բազայի տարածքում։ Չնայած Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցն ու ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը, ինչպես նաև այդ շրջանում ներգրավված փաստաբան Արայիկ Զալյանը բազմիցս հայտարարել էին, որ դատարանը դրանով խախտում է Քրեական դատավարության օրենսգրքի նորմերը, բայց դատավոր Ա․ Ղուկասյանն ու Ն․ Բեգլարյանը դա խախտում չէին համարում։
Ռազգիլդեևին դատարան չներկայացնելու պատճառով Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի
ներկայացուցիչները 2022 թ․ ապրիլից դադարեցրել էին դատական նիստերին
մասնակցությունը՝ մինչև չապահովվի Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների կատարումը։
Գործով վերջին դատական նիստը հոկտեմբերի 24-ին էր․ գործի քննության ընթացքում
արդեն 3-րդ անգամ գործը մակագրվել է նոր դատավորի, և նիստը նշանակվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայրում։ Նոր դատավորի նշանակմամբ գործով դատաքննությունը վերսկսվում է, և դատական նիստերին ամբաստանյալի մասնակցությունը ապահովելու հարցը կրկին օրակարգում էր։
Ռազմաբազայի հրամանատարությունն ու ինքը Ռազգիլդեևը դատարանին միջնորդել էին՝ դատական նիստին մասնակցությունը կրկին տեսակապով կազմակերպելու հարցով․ դատախազն ու պաշտպանը համակարծիք էին, որ տեսակապով ևս հնարավոր է ապահովել մասնակցությունը, մինչդեռ Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը առարկեց միջնորդության դեմ։ Նա վերահաստատեց նախկինում արված հայտարարություններն այն մասին, որ ամբաստանյալին դատարան չներկայացնելը Քրեական դատավարության օրենսգրքի խախտում է․ «Դատական քննությունը անցկացվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է»։
Ուշագրավ է, որ Ռազմաբազայի ղեկավարությունը դատավարության ողջ ընթացքում
Ռազգիլդեևին դատարան չներկայացնելու տարբեր պատճառաբանություններ է
ներկայացրել․ այսպես՝ 2020 թ․ հունիսի 18-ին Ռազմաբազայի հրամանատարությունը
դատարանին է դիմել դատական նիստը ռազմաբազայի տարածքում կամ հեռավար միանալու պայմանով անցկացնելու հարցով՝ վկայակոչելով երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված վիճակը․ «Դատավարության մասնակիցների և այլ անձանց անվտանգության ապահովման նպատակով առաջարկվում է դատական գործընթացն անցկացնել Բազայի տարածքում տեսակապի միջոցների օգտագործմամբ»։
Իսկ նույն թվականի օգոստոսի 3-ին Ռազգիլդեևի անունից միջնորդություն է ներկայացվել դատարան, որում, մասնավորապես, վկայակոչվել է համավարակն ու անվտանգության հարցերը և նշվել է․ «Ես վախենում եմ իմ կյանքի և առողջության համար, գտնում եմ, որ իմ նկատմամբ քրեական գործը Շիրակի մարզի դատարանի շենքում քննելու դեպքում ամբողջությամբ չի ապահովվի իմ, վկաների, պահակախմբի կազմում ռուս զինծառայողների անվտանգությունը։ Առավել անվտանգ կլինի գործը քննել բազայի տարածքում կամ տեսակապի ռեժիմով»։
Հետագայում Ռազմաբազայի հրամանատարությունը պարբերաբար վերահաստատել է այս դիրքորոշումը՝ տարբեր պատճառաբանություններով։ Պատճառաբանությունների այս բազմաբազանությունն ու չհիմնավորված լինելը վկայում է այն մասին, որ Ռազմաբազայի հրամանատարը բացարձակ կամայական ու անհարգալից վերաբերմունք է դրսևորում Հայաստանի դատարանի հանդեպ։
ՀՔԱՎ-ը նաև ՄԻԵԴ գանգատ է ներկայացրել այն հիմքով, որ պետությունը չի ապահովում կյանքի իրավունքի խախտման փաստի արդյունավետ քննությունը։ Հայկ Հակոբյանը, ի պատասխան դատարանի հարցին, նշել է, որ սրանով խախտվում են
տուժողի իրավահաջորդի արդար դատաքննության և իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները, գործի արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունքները, խախտվում են նաև մրցակցային դատավարության հիմքերը, կողմերի իրավահավասարությունը: Եվ որ դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի քրեական գործով արդարադատության իրականացման խոչընդոտները վերացնելու․ այն է՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի իրավախախտ վարքագծի (դատարանի օրինական պահանջը չկատարելը՝
ամբաստանյալին դատարան ներկայացնելու վերաբերյալ) հետևանքով է, որ ամբաստանյալը դատարան չի ներկայացվում։
Ամբաստանյալի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց, միջնորդության քննարկումը՝ ևս։
Հաջորդ դատական նիստը կանցկացվի Գյումրիի նստավայրում, քանի որ Մարալիկի
նստավայրն ապահովված չէ տեսակապի միջոցով դատական նիստ անցկացնելու
հնարավորությամբ։