Արա Գրիգորյանի գործով դատավարությունը Արա Գրիգորյանի գործով մշտադիտարկումը (թիվ ԵԴ/1859/01/22 գործով 27.12.22թ. դատական նիստը)

1133

Արա Գրիգորյանին մեղադրանք Է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ Կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, այն է՝ չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի շրջանառություն իրականացնելու՝ թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն, քննութամբ չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում առանց իրացնելու նպատակի անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և իր մոտ գտնվող «Այփադ-9» տեսակի պլանշետի և դրա պատյանի արանքում ապօրինի պահել 0.06 գրամ քաշով զգալի չափի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել և վերցվել է 2022 թվականի հուլիսի 27-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության էրեբունու բաժնում վերջինիս անձնական խուզարկությամբ:

27.12.2022թ. նշանակված էր հերթական դատական նիստը:

Դատարանը կայացրեց մեղադրական դատավճիռ և ամբաստանյալին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող արարքի կատարման մեջ՝ նշանակելով պատիժ, տուգանք 340.000 (երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամի չափով։

ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է հարաբերական որոշակի պատիժ՝ տուգանք՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Եվ հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածով ամրագրված «Արդարության և պատասխանատվություն անհատականացման սկզբունքը», ինչպես նաև այն փաստը, որ ամբաստանյալը նախկինում չի ունեցել դատվածություն և աշխատում է արդյունաբերական գործարանում, ձևավորվում է հիմնավոր  կարծիք առ այն, որ դատարանը կայացրել է արդարացի դատավճիռ՝  ամբաստանյալին թույլ տալով իր կյանքը շարունակել ազատության մեջ։

Նաև ուշագրավ է այն հանգամանքը, որ գործը քննվել է՝ հնարավորինս պահպանելով գործի քննության ողջամիտ ժամկետը, ինչի վկայությունն է հանցագործության կատարումից մինչև դատավճռի հրապարակումն ընկած  ժամանակահատվածը (6 ամիս)։

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments