«Օրենքի գերակայության ամրապնդումը Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը

1318

Մայիսի 27-ին «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» հասարակական կազմակերպությունը ամփոփեց 2021 թվականից սկսած Դատական գործընթացների մոնիթորինգի ծրագիրը, որի ընթացքում    Դիտարկվել են Երևան քաղաքի, ինչպես նաև Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում կայացող դատական նիստերը, ինչպես նաև՝ նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերը: Ծրագրի ընթացքում դիտարկվել են ավելի, քան 150 դատական նիստեր:

Կոնֆերանսին ներկա էին դատական իշխանության, միջազգային և տեղական իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչներ։ Կազմակերպության միջազգային ցանցի, Գերմանիայի բաժանմունքի Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի ծրագրերի համակարգող Կարմեն Կրուշ Գրյունը, միջազգային կառույցի Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Նովիցկին, այլ հյուրեր։

Կազմակերպության նախագահ Բելա Շիքարյանը, ընդահանուր գծերով․ ներկայացրեց ծրագիրը, արդյունքները և հետագա անելիքները։   Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը շեշտեց նման ծրագրերի կարևորությունը՝ արդադատության կայացման գործում, նշելով, որ դիտորդներին դատարանի դահլիճից դուրս, աշխատանքային քննարկման ընթացքում տեսնելը առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում:  Ծրագրի համակարգող Սիրակ Եղիազարյանը ներկայացրեց զեկույցը, արձանագրված խնդիրները և առաջարկվող վերանայումները։

Ծրագրի դիտորդներ Կոլյա Մկրտչյանը, Ագապի Մանուկյանը և Հովհաննես Շախկուլյանը ներկայացրեցին իրենց կողմից իրականացված դիտարկումները, արձանագրված խնդիրները և առաջարկությունները։

Զեկույցի ներկայացումին հաջորդեց ակտիվ և արդյունավետ քննարկումը, մասնագետները և հյուրերը հարցեր և առաջարկություններ ուղղեցին ծրագրի մասնակիցներին։

Քննարկումը ակտիվ էր և արդյունավետ։ Եզրագծվեցին ծրագրի շարունակության նպատակները։

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments