🎬 «Deepfake․ երբ աչքերիդ էլ չես կարող վստահել»
Պատկերացրու՝ տեսանյութում հայտնի մարդը հայտարարություն է անում։
Դու տեսնում ես նրա դեմքը, լսում ես նրա ձայնը։ Ամեն ինչ իրական է թվում։
Բայց նա երբեք դա չի ասել։
Սա deepfake է՝ արհեստական բանականությամբ ստեղծված կամ փոփոխված տեսանյութ, ձայն կամ պատկեր, որը կարող է իրական մարդու խոսքն ու արտաքին տեսքը համոզիչ կերպով նմանակել։
Եվ այսօր միայն աչքերով կեղծիքը ճանաչելը գնալով դժվարանում է։
Ուրեմն՝ ինչպե՞ս պաշտպանվել։
Մի՛ վստահիր միայն նրան, ինչ տեսնում ու լսում ես։
Ստուգիր աղբյուրը։ Ո՞վ է առաջինը հրապարակել տեսանյութը։
Փնտրիր նույն հայտարարությունը պաշտոնական էջերում և վստահելի լրատվամիջոցներում։
Ուշադրություն դարձրու տարօրինակ շարժումներին, ձայնի ու շուրթերի անհամապատասխանությանը, բայց հիշիր՝ ժամանակակից deepfake-ը կարող է նույնիսկ այս սխալները չունենալ։
Եվ ամենակարևորը՝ եթե տեսանյութը քեզ շոկի է ենթարկում, վախեցնում կամ ստիպում անմիջապես տարածել՝ մի շտապիր։
Deepfake-ի դարաշրջանում հարցը միայն «ի՞նչ եմ տեսնում» չէ։
Հարցը նաև՝ «որտեղի՞ց գիտեմ, որ սա իրական է»։
Անի Սուքիասյան
Տեսանյութը պատրաստվել է Ապատեղեկատվության հոսքերի մոնիթորինգ նախագծի շրջանակներում

#CivilSocietyCooperation #ishrarmenia #ishrfactheck
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ







