Աշխատանքային իրավունքի վերականգնման մասին մշտադիտարկումը (թիվ ՇԴ/4314/02/22 գործով 29.03.2023թ. դատական նիստը)

1138

Հայցվոր Անահիտ Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող՝ Ա. Ա. Խուրշուդյանի՝ 28.06.2022 թվականի թիվ 44-Վ հրամանն անվավեր ճանաչելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պահանջների վերաբերյալ։

Հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան 25.07.2022 թվականին ընդունվել է վարույթ։

07․02․2023 թվականին գործի վերաբաշխում է եղել և գործն ուղարկվել է այլ դատավորի, ով 13․02․2023 թվականին գործը վարույթ է ընդունվել ։

Նախնական դատական նիստը նշանակված էր 29․03․2023 թվականին, ժամը՝ 10։30-ին։

Դատական նիստը բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց դատական նիստին ներկայացած մասնակիցներին՝ հայցվորին և հայցվորի ներկայացուցչին։

Պատասխանողի ներկայացուցիչը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համապատասխան, խնդրել էր դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:

21.03.2023թ. հայցվորի ներկայացուցիչների կողմից ներկայացվել է միջնորդություններ՝ ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու և հայցի հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ:

Հայցվոր կողմը, միջնորդությունների հիմքում նշել է այն հանգամանքը, որ վկայակոչելով Ա.Ա.Խուրշուդյանը ժամանակին եղել է Շիրակի Տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի պարտականությունները կատարող և վերջինս կանոնադրությամբ համապատասխան լիազորություն է ունեցել աշխատանքային պայմանագրերի կնքման, աշխատանքային պայմանագրերի լուծման: Բայց հիմնական սուբյեկտը սույն գործով հանդիսանում է ոչ թե կոնկրետ անձը, այլ ՊՈԱԿ-ը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, մինչև նախնական դատական նիստի ավարտը պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորը հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ ներկայացնում է գրավոր միջնորդություն մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սույն օրենսգրքի իմաստով՝ հայցի հիմքի փոփոխությունը հայցվորի կողմից հայցի հիմքում սկզբնապես դրված փաստերն այլ փաստերով փոխարինելն է, ինչպես նաև հայցի հիմքում դրված փաստերի շրջանակը ճշգրտելն է այն լրացնելու կամ պակասեցնելու եղանակով:

Դատարանը հայցվորի ներկայացուցչի միջնորդությունները համարեց հիմնավոր և որոշում կայացրեց բավարարել դրանք։

Ելնելով միջնորդությունը բավարարելու հանգամանքից, Դատարանն արձանագրեց, որ չի կարող նույն իրավական հիմքով նիստը շարունակել մինչև պատասխանող կողմին պատշաճ ծանուցում ապահովելը, ուստի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի ուժով որոշում կայացրեց գործի քննությունը հետաձգելու մասին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի ապրիլի 18-ին, ժամը՝ 16։30-ին։

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments