Վահան Հայրապետյանի և Միհրան Քոչարյանի գործով դատական նիստի մշտադիտարկումը (թիվ ԵԴ/2098/02/23 գործով 25.03.2023թ. դատական նիստը)

1058

Վահան Հայրապետյանը և Միհրան Քոչարյանը հայց են ներկայացրել ընդդեմ «Յուքոմ» ՓԲ ընկերության՝ 16.12.2022թ. թվով երկու աշխատանքից ազատելու կարգապահական տույժ կիրառելու մասին հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին պաշտոնում վերականգնելու, չվճարված միջին աշխատավարձը և 19.12.2022 թվականից ի վեր հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվեգրման ենթակա միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին:

Նախնական դատական նիստը նշանակված էր 2023 թվականի մարտի 24-ին:

Դատական նիստը բացվելուց հետո դատական նիստերի քարտուղարը զեկուցեց, թե ովքեր են ներկա դատական նիստին: Այնուհետև կողմերը ներկայացան, դատարանը ճշտեց նրանց ինքնությունը:

Դատարանը կողմերից ճշտեց ինքնաբացարկի կամ բացարկի միջնորդություն ներկայացնելու ցանկության մասին. կողմերը չունեին նման միջնորդություններ:

Նախքան դատական նիստը, պատասխանող կողմը դատարանին գրավոր միջնորդություն էր ներկայացրել՝ հայցն առանց քննության թողնելու մասին, սակայն, միջնորդությունը պատշաճ կերպով չէր ուղարկել հայցվորին: Այս հիմքով դատարանը որոշեց առանց քննության թողնել միջնորդությունը:

Պատասխանող կողմը միջնորդեց դատարանին հետաձգել գործի քննությունը, որպեսզի հայցվոր կողմին ուղարկեն միջնորդությունը, և վերջինս միջնորդությանը ծանոթանալու համար ժամանակ ունենա: Հայցվոր կողմն առարկեց՝ նշելով, որ պատասխանող կողմը կարող էր նախապես իրենց ուղարկել միջնորդության օրինակը և, դա չանելով, նպատակ է հետապնդել անհարկի կերպով ձգձգել գործի քննությունը:

Դատարանի առաջարկով պատասխանող կողմը միջնորդության մի օրինակը տեղում տրամադրեց հայցվորին, վերջինս ծանոթացավ (ծավալը մեծ չէր՝ մոտ մեկ էջ) և հայտնեց իր առարկությունը դրա բովանդակության վերաբերյալ:

Դատարանն այս անգամ արդեն քննության առավ միջնորդությունը և գտավ, որ այն ենթակա է մերժման:

Այնուհետև հայցվորը ներկայացրեց հայցի առարկան, հետո՝ փաստական հանգամանքները: Պատասխանող կողմն էլ ներկայացրեց իր դիրքորոշումը, ինչը մնացել էր անփոփոխ. այն է՝ հայցի մերժում:

 

 

 

Հայցի առարկայի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը հարցրեց նրանց, թե արդյոք պատրաստ են հաշտության համաձայնություն կնքել: Կողմերը համաձայնեցին հաշտությամբ վեճի լուծմանը:

Դատարանը նշեց, որ կողմերին ժամանակ է պետք՝ հաշտության հնարավոր պայմանները քննարկելու և համաձայնեցնելու համար: Այդ հիմքով դատարանը որոշում կայացրեց դատական նիստը հետաձգվել և հաջորդ դատական նիստը նշանակեց 2023 թվականի ապրիլի 14-ին, ժամը՝ 16:00-ին:

 

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments