Հայցվոր Մարինե Հովհաննիսյանը հայց է ներկայացրել հորը՝ Աշոտ Հովհաննիսյանին, մահացած ճանաչելու պահանջի վերաբերյալ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացին դատարանով կարող է մահացած ճանաչվել, եթե նրա բնակության վայրում երեք տարվա ընթացքում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, իսկ եթե նա անհայտ կորել է այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքի հետևանքով` վեց ամսվա ընթացքում:
Հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան 23.11.2022 թվականին ընդունվել է վարույթ։
23.02.2023 թվականին, ժամը՝ 11։40-ին, նշանակված էր հերթական դատական նիստը։
Դատական նիստը բացվեց 15 րոպե ուշ, քանի որ այդ ընթացքում այլ դատական նիստ էր ընթանում։
Նիստի ընթացքում հայցվոր կողմը ներկայացրեց մի շարք հիմնավորումներ, ինչպիսիք են՝ Անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկություն են ստացել, որ Աշոտ Հովհաննիսյանի անձնագրի ժամկետը լրացել է 2021 թվականի մարտ ամսին։ 2019 թվականին ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Աշոտ Հովհաննիսյանին գտնելու համար, սակայն, որևէ տեղեկություն չի ստացվել նրա վերաբերյալ։
Քանի որ մինչ այսօր հարցման պատասխանները պատշաճ կերպով ներկայացված չեն եղել դատարանին, ուստի, դատարանը որոշեց հետաձգել նիստը՝ մինչև պատշաճ ծանուցվելը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի մարտի 21-ին, ժամը՝ 11։40-ին։