Էլմիրա Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արթուր Հրաչի Խաչատրյանի՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրը որոշելու, ալիմենտի բռնագանձման, գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Դատարանի 30.06.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետում պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Քանի որ դատական նիստը նախագահող դատավորը մինչև դատական նիստը սկսվելն արդեն իսկ գտնվում էր դատական նիստերի դահլիճում, ուստի, ՄԻՄՀ/ISHR/ դիտորդը ներկայացավ նրան և լուսանկարահանման թույլտվություն խնդրեց:
Դատական նիստը բացվելուց հետո դատավորը ներկայացրեց դիտորդին և հայցվորի ներկայացուցչից ճշտեց լուսանկարահանման վերաբերյալ դիրքորոշում. Հայցվորի ներկայացուցիչը չառարկեց։
Դատական նիստին ներկա էր միայն հայցվոր կողմի ներկայացուցիչը։ Դատական նիստը նախագահող դատավորը ներկայացրեց, որ պատասխանող կողմին ուղարկվել է ծանուցում դատական նիստի մասին, սակայն, վերջինիս կողմից պատշաճ ծանուցված լինելու մասին որևէ փաստ գործում առկա չէ։
Դատարանը, ելնելով այն հանգամանքից, որ պատասխանող կողմի՝ դատական նիստին չներկայանալը տեղի է ունեցել հարգելի պատճառով, հետևապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի ուժով որոշում կայացրեց գործի քննությունը հետաձգելու մասին:
Հաջորդ դատական նիտը նշանակվեց 21.02.2023թ.-ին, ժամը՝ 14։00-ին։