Վարդան Մաթևոսյանին, Հակոբ Վարդապետյանին, Արթուր Գասպարյանին, Կարեն Հարությունյանին, Անուշ Ղարախանյանին, Արմեն Գաբրիելյանին, Արթուր Հարությունյանին, Լևոն Թամամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ձեռք են բերել և իրացրել ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի գույք։ Նշյալ անձիք տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանցից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել են՝ ընդհանուր 31․695․362 (երեսունմեկ միլիոն վեց հարյուր իննսունհինգ հազար երեք հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ ընդհանուր արժեքի գույք։
2022 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը՝ 14։00-ին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր հերթական դատական նիստը։
ՄԻՄՀ դիտորդը դատական կարգադրիչներին տեղյակ պահեց իր ներկայության մասին, նաև հավելեց, որ դատարանում է գտնվում ԵԱՔԴ/0040/01/16 գործով մշտադիտարկում կատարելու համար։ Կարգադրիչները դիտորդին տեղեկացրին, որ գործը քննվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, նաև որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվում են միայն քաղաքացիական գործեր։
Վերոնշյալ խնդրի միակ պատասխանատուն Դատական դեպարտամենտն է, որի կողմից վարվող datalex.am դատական տեղեկատվական համակարգը գործի մասին պարունակում է ոչ ճիշտ և ամբողջական տեղեկատվություն, մասնավորապես, համակարգում չի նշվել գործի քննության տարածքային ընդդատության փոխվելու վերաբերյալ որոշումը, դեռևս սխալ է նշված գործը քննող դատարանի անվանումը, որով դետապարտամենտը տեսանելիորեն խախտել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի և Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. ԲԴԽ-25-Ո-58 որոշման՝ դատական գործի մասին տեղեկատվության ամբողջական հրապարակման պահանջը: