«Աշխատողների իրավունքների պաշտպանություն մոնիթորինգ» ծրագրի ամփոփոիչ աշխատաժողովը։

1105

Հունիս 18-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքների միջազգային հարություն» Հայաստան  հասարակական կազմակերպության կողմից իրականավող ` «Աշխատողների իրավունքների պաշտպանություն  մոնիթորինգ»  ծրագրի  ամփոփոիչ աշխատաժողովը։

 Միջոցառումը համախմբել էր 30-ից ավելի  շահագրգիռ կողմերի՝ պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչների, ուսանողների։

Ծրագրի թեման և խնդիրները  շատ արդիական են այսօրվա հայաստանյան իրականության մեջ և, իրականում, բավականին դժվար լուծելի։ Աշխատողների իրավունքների պաշտպանության, աշխատանքային պատշաճ պայմանների  ապահովման խնդիրները բավարար լուծումներ չեն ստացել Հայաստանի անկախացումից ի վեր, սոցիալիստական իրավահարաբերություններից կապիտալիստականի անցումը ուղեկցվեց և մինչ այժմ էլ շարունակվում է ընթանալ  հիմնականում աշխատողների իրավունքների և շահերի կոպիտ ոտնահարումներով՝ հատկապես մասնավոր հատվածում։ Քանի որ մինչ 2018 թ․ հեղափոխությունը,  օենսդիր  և գործադիր  մարմինները հիմնականում սպասարկել են բիզնես շահերը, ինչը նախկինում պետական կառավարման համակարգի  և բիզնես միջավայրի սերտաճման հետևանք էր ։ Մշտապես   ետին պլան  են մղել աշխատողների իրավունքները, ինչի համար էլ  ,,պարարտ հող,,   է հանդիսացել գործազրկության բարձր մակարդակը։

Մինչ 2015 թվականը Հայաստանում գործում էր Աշխատանքի պետական տեսչությունը, որը, ի թիվս բազմաթիվ թերությունների, հանդիսանում էր նաև վերահսկողություն իրականացնող կառույց։ 2015-ից հետո վերակազմավորվող կառույցը, տարբեր ձևափոխությունների ենթարկվելով, դարձել է  Աշխատանքի առողջապահական տեսչություն, որը ունի շատ քիչ լիազորությունները՝  նույնիսկ չունի ստուգումներ իրականացնելու իրավունք։ Այս հանգամանքներում, աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում մեծ  է  քաղ հասարակության  դերը։ Երբ, որպես ժառանգություն ունենք մեծ բաց տվյալ ոլորտում և մյուս կողմից էլ ոչ համարձակ և իրավագիտակից աշխատող, ով  չի տեսնում, իր շահերով շահագրգիռ երրորդ կողմին։

Ծրագրի հիմնական նպատակը՝ ցանցային  առևտրի ոլորտում ներգրավված աշխատողների աշխատանքային պայմանների ուսումնասիրությունն էր,  խնդիրների վերհանումը և բարձրաձայնումը

Ուսումնասիրությունները անցկացրել ենք 8 ցանցային առևտրի կետերում, սննդի և հագուստի սուպերմարկետներում, որտեղ հիմնականում ներգրավված են հազարավոր անձինք, հատկապես երիտասարդ աղջիկներ։ Մենք ունեինք  նախնական տվյալներ, քանի որ կազմակերպությունը արդեն մի քանի տաի է, ինչ զբաղվում է այս խնդիրներով, որ համարյա բոլոր խանութներում աշխատողները ենթարկվում են առողջության համար անհամատեղելի պայմաններում աշխատելու պարտադրանքի, օրինակի համար ողջ աշխատաժամանակի ընթացքում ոտքի վրա մնալու պարտադրանքը, այսինքն ողջ աշխատանքի ընթացքում, որը հաճախ տևում է մինչև 12-13 ժամ, աշխատողները չունեն նստելու իրավունք՝ ոչ մի րոպե, նույնիսկ մի տեղից հենվելու։  Ծրագրի շրջանակներում մենք ընտրեցին հետազոտվող խանութների ցանկ, որը պայմանավորված էր տվյալ խանութների մեծությամբ և ցանցային տարածվածության հանգամանքով։ Մեր կողմից ուսումնասիրության ենթարկված առևտրի կետերը բաժանված էին երկու խմբի՝ լոկալ և ֆրենշիզ։

2019թ․-ի փետրվար-մարտ ամիսների ընթացքում իրականացվել է 233 դիտարկում մանրածախ վաճառքի հետևյալ 8

ցանցերում՝ «Երևան Սիթի», «ՍԱՍ», «Carrefour», «ՆՈՐ ԶՈՎՔ», «NEW YORKER»,

«ZARA», «Basic Center», «ՀԱԳՈՒՍՏԻ ԱՇԽԱՐՀ»։ Այցերի արդյունքում դիտարկվել են

ավելի քան 4000 աշխատակիցներ, վաճառակետերում գաղտնի

դիտարկումներին զուգահեռ, իրականացվել են նաև 10-ից ավել խորին

հարցազրույցներ՝ 40 րոպե միջին տևողությամբ։ Հարցազրույցները կրել են անանուն

բնույթ։ հատկանշական է, որ այս բոլոր դիտարկումները և խորքային հարցումների ընթացքում հետազոտություն իրականցնողները չեն հանդիպել ոչ մի նստած դիրքում գտնվող վաճառքի խորհրդատուի, իսկ հագուտի խանութներում նաև   ոչ մի գանձապահի։ և առահսարակ խանութների սրահներում իսպառ բացակայում են աթոռները, եթե ինչ որ խանութներում էլ կան, ասենք Զառայում, դանք նախատեսված են միայն հաճախորդների համար։ Հետազոտությունը, ի թիվս այլ հանգամանքների, պարզեց նաև, որ աշխատողները, հատկապես լոկալ ցանցերում, ունեն մի շարք իրավունքի սահմանափակումներ, ինչպես ընդամը 15 րոպե տրամադրվող ընդմիջումը, երբեմն մինչև 13 ժամ հասնող աշխատանքի ընթացքում, ազատ օրերի բացակայությունը, վճարովի ազատ օրերի և ամենամյա արձակուրդի բացակայությունը, աշխատողներին չգրանցելը,   արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքը աշխատողների նկատմամբ, բազմաթիվ խախտումներ, որոնք ներգրավված են մեր Զեկույցում

https://ishrarmenia.am/%d6%81%d5%a1%d5%b6%d6%81%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%bc%d6%87%d5%bf%d6%80%d5%ab-%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d6%80%d5%a1%d5%be%d5%be%d5%a1%d5%ae-2/։

Ամփոփոիչ կոնֆերանսի ընթացքում թիմի խորքային ուսումնասիրություններ իրակացնող փորձագետ Հերմինե Կարապետյանը ներկայացրեց այն դժվարին ճանապարը, որ անցավ խումբը՝ հարցումները իրականացնելու ընթացքում։ բավական բարդ էր գտնել մարդկանց, ովքեր կհամաձայնեին պատմել իրենց աշխատանքային պայմանների մասին։ Սակայն մեր հրապարակային գործունեությունը, սոցիալական ցանցերում թեմայի շուրջ ակտիվ քննարկումները, ի հայտ բերեցին մի խումբ կամավորների, ովքեր, անձի գաղտնիությանը պահպանելու պայմանով, փորձագիտական խմբի տրամադրեցին հավաստի ինֆորմացիա՝  ընտրված վաճառակետերում՝ աշխատողների աշխատանքային պայմանների վերաբերյալ։

 Ծրագրի ընթացքում,  ի պատասխան մեր ահազանգերի, Կառավարության ենթակայության ՀՀ Աշխատանքի առողջապահական տեսչությունը տարածեց պաշտոնական հայտարարություն, մասնավորապես նշելով ՝ «Աշխատանքի վնասակար պայմաններում կատարվող աշխատանք է համարվում նաև առանց կանոնակարգված ընդմիջումների, հերթափոխի ժամանակի մինչև 50%-ը կանգնած դիրքում կատարվող աշխատանքը», « առևտրի և ծառայությունների ոլորտում (հատկապես՝ ցանցային առևտրի կենտրոններում) աշխատողները հաճախ աշխատում են առողջության համար վնասակար պայմաններում. աշխատում են օրական 12 ժամից ավել տևողությամբ, կանգնած դիրքում՝ առանց հանգստի և սնվելու համար կանոնավոր ընդմիջումների, ամենշաբաթյա անընդմեջ հանգիստի և ամենամյա արձակուրդի, չի ապահովվում աշխատողների արդարացի աշխատանքային պայմանների իրավունքը:»

Որից հետո ծրագրի կողմից ուսումնասիրության ենթարկված սուպերմարկետներում։ տեսչական մարմինը ծավալեց սեմինարների շարք։

Ամփոփիչ աշխատաժողովի ընթացքում կառույցի ավագ մասնագետ Ալվարդ Արշակյանը ներկայացրեց իրեց կողմից իրականացրած աշխատանքները, որոնք իհարկե, շատ ողջունելի են և մեր ծրագրի կարևոր հաջողություններից։ Սակայն խնդրի վերջնական լուծումը դեռևս բավականին ջանքեր է ենթադրում։ Միջոցառմանը ներկա Կառավարության աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների  համակարգման  գրասենյակի ղեկավար  Արթուր Ասոյանը, հայտնելով կառույցի պատրաստակամությունը, առաջարկում էր հասարակական կառույցներին աջակցել և առաջարկել  այս խնդիրների լուծման էֆեկտիվ տարբերակներ։

Որին ընդառաջ մեր աշխատանքային խումբը ուներ հստակ առաջարկություն՝ մեր ծրագրային խնդիրներից էր նաև ստեղծել աշխատողների իրավունքների պաշտպանության հասարակակն խումբ։  նախնական քննարկում հանդիպումներից հետո, մայիսի 18-19-ին Աղվերանում  կայացած երկօրյա աշխատաժողովի ընթացքում ձևավորվեց «Աշխատողների իրավունքների պաշտպանություն իրականացնող խումբ» որում ներգրավվել են հասարակական կառույցների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ։ Խմբի անդամ Անահիտ Թովմասյանը ներկայացրեց խմբի գործունեությունը, արդեն իսկ մեզ հասցեագրված տարբեր նամակ դիմումները։  https://ishrarmenia.am/%d5%a1%d5%ab%d5%ba%d5%b0%d5%af/

Ծրագրի ընթացքում պատրաստվել է «Պաշտպանված աշխատող»  անվանումը կրող բազմաֆունկցիոնալ կայք https://ishrarmenia.am/, որը, ի թիվս այլ բաժինների,  ունի նաև հնարավորություն՝ ստանալու դիմում-բողոքներ կայքի այցելուներից։ Բլոգի բաժնում,  հնարավոր է քննարկել արդիական թեմանը և քննարկումը տեղափոխել ֆեյսբուկ սոցիալական կայք։

Ամփոփիչ աշխատաժողովի սկզբից ցուցադրվեց ծրագրի շրջանակներում պատրաստված անիմացիոն տեսահոլովակը, որից հետո սոցիոլոգիական վերլուծության հեղինակ Լիլիթ Ավդալյանը ներկայացրեց հետազոտության, մեթոդաբանությունը, արդյունքները և եզրակացությունները։

Համապարփակ հետազոտության տվյալներով կազմվել է նաև զեկույցի իրավական վերլուծություն։ Զեկույցը և  աշխատանքային խմբի առաջարկությունները ներկայացրեց զեկույցի իրավական մասի հեղինակ  Էլեն  Մանասերյանը։

Քննարկումները, մտքերի փոխանակումները ընթանում էին շատ բուռն մթնոլորտում, ինչն էլ փաստում է խնդրի կարևորությունը և արդիականությունը։

Վեց ամիսների ընթացքում ծրագիրի աշխատանքային խումբը իրականացրեց հիմնականում իր առջև դրված բոլոր խնդիրները։

Սակայն շարունակվում է և , կարելի է ասել, սկսվում է աշխատողների շահերի պաշտպանության բուն գործընթացը՝ ինչպես մեր կազմակերպության, այնպես էլ ծրագրի ընթացքում ձևավորված Աշխատողների իրավունքների պաշտպանության խմբի համար։

Մեր աշխատանքային խումբը պատրաստակամ է համագործակցել պետական   և հասարակական կառույցների  հետ, աշխատողների իրավունքների պաշտպանություն իրականացնելու կարևոր գործում։

0 0 votes
Article Rating
Subscribe
Ծանուցել
0 Մեկնաբանություններ
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments