ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ

Պաշտպանված աշխատող  կայքը   աշխատողների իրավունքների պաշտպանության     բաց հարթակ է, որը նպատակ ունի հնարավորություն տալ աշխատողներին  բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, մասնակցել  քննարկումերին։ Կայքը համախմբում է  աշխատողների բողոքները, մասնագետների մեկնաբանությունները, ինչպես նաև՝ գործատուի պարզաբանումները։

Կայքը ստեղծվել է «Աշխատողների իրավունքների պաշտպանության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակը և ուսումնասիրության  նյութը  առևտրի ոլորտում՝ հատկապես ցանցային հագուստի և սննդի վաճառակետերում, ներգրավված աշխատողների աշխատանքային պայմանների ուսումնասիրությունը և խնդրիների բարձրաձայնումն է։

Սակայն կայքի ֆունկցիաները առավել  լայն են,  կայքը հարթակ է տրամադրում ոլորտով շահագրգիռ բոլոր կողմերին։ Կայքի բլոգում հնարավոր է առաջարկել  արդիական թեմա, տեղադրել տեքստ կամ    տեսանյութ, որը կքննարկվի Ձեր և այլ շահագրգիռ շրջանակների կողմից։

«Դիմել» հղման միջոցով կարող եք ներկայացնել ՝ աշխատանքային իրավունքների հետ կապված  Ձեր խնդիրը։ Ըստ Ձեր ցանկության, խնդիրը կուղղվի համապատասխան գործատուին, պաշտոնիային, կամ կհանրայնացվի։

«Աշխատողների իրավունքների պաշտպանության հասարակական կոալիցիա» էջում կարող եք ծանոթանալ խնդրով շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ,  հարցով դիմել կոալիցիայի մասնագետներին։