Աշխատողների իրավունքներ

 

Աշխատողների իրավունքների պաշտպանության  հասարակական կոալիցիա

Մայիսի 18-ին Աղվերանում կայացած երկօրյա հանդիպման արդյունքում, աշխատողների իրավունքների պաշտպանության թեմայով շահագրգիռ անձանցից  ձևավորվեց Աշխատողների իրավունքների պաշտպանություն իրականացնող հասարակական խումբ։ Խմբի անդամների կազմը տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող ՀԿ ներկայացուցիչներ և փորձագետներ են, որոնց բոլորին համախմբել էր աշխատողների իրավունքների ոտնահարման փաստերի  նկատմամբ անհանդուրժողականությունը և նոր իրողությունների պայմաններում անհամար խնդիրներին լուծում տալուն օժանդակելը։

Խումբը պատրաստակամ է բարձրաձայնելու  աշխատողների իրավունքների ոտնահարման բոլոր դեպքերը, խնդիրը հասցնելու հասցեատիրոջ, տրամադրել իրվական և մեթոդական աջակցություն։

 

 

ԱԻՊ խմբի աշխատանքային հանդիպում