Նարեկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով ձեռք բերելով 818.000 (ութ հարյուր տասնութ հազար) ՀՀ դրամին համարժեք 16 հատ 100 անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, 2020 թվականի դեկտեմբերի 4-ին «List.am» կայքում տեսնելով Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Երիտասարդության փողոցի տուն 43 հասցեի բնակիչ Արամ Մխիթարյանի «Iphone 12 Pro max, 128 GB» մոդելի բջջային հեռախոսի վաճառքի հայտարարությունը, վերջինիս 780.000 (յոթ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ արժողությամբ գույքը կեղծ փողերը իրացնելով ձեռք բերելու դիտավորությամբ, զանգահարել է հայտարարությամբ նշված հեռախոսահամարին և պայմանավորվել այն 780.000 ՀՀ դրամով գնելու համար առաքել Գյումրի քաղաք: Նույն օրը, ժամը՝ 19:30-ի սահմաններում, Արամ Մխիթարյանը բջջային հեռախոսը «Օպել» մակնիշի 36 QZ 242 հաշվառման համարանիշի տաքսի մեքենայի վարորդ Տիգրան Մարգարյանի հետ առաքել է քաղաք Գյումրի, որտեղ` Բագրատունյաց օղակում գտնվող «Հացատուն» կոչվող սննդի կետի դիմաց, Նարեկ Գևորգյանը 818.000 ՀՀ դրամին համարժեք 16 հատ 100 անվանական արժեքով կեղծ փողերն իրացնելով ձեռք է բերել Տիգրան Մարգարյանի առաքված 780.000 ՀՀ դրամ արժողությամբ «Iphone 12 Pro max, 128 GB» մոդելի բջջային հեռախոսը և հեռացել դեպքի վայրից:
Այսպիսով՝ Նարեկ Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար: Մեղադրյալ Նարեկ Գևորգյանը մեկ այլ քրեական գործով փաստացի գտնվում է կալանքի տակ և նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Խափանման միջոց չի ընտրվել:
13.12.2022թ․ ժամը 16։00-ին նշանակվել էր դատական նիստ։ Մինչև դատական նիստի սկսվելը ՄԻՄՀ դիտորդը ներկայացավ դատական նիստերի քարտուղարին:
Դատական նիստը սկսվեց միայն 16։26-ին, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 317-րդ հոդվածի իմաստով, համարվում է խախտում։
Նիստերի քարտուղարը ներկայացրեց նիստին ներկա կողմերին։ Նիստին ներկա էին ամբաստանյալ Նարեկ Գևորգյանը և մեղադրող Ա․ Պետրոսյանը։ Նիստին չէին ներկայացել տուժող Արամ Մխիթարյանը և մեղադրյալի պաշտպանը։
Նիստը նախագահող դատավորը, արձանագրելով քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցության պարտադիրության քրեադատավարական պահանջը, որոշեց նիստը հետաձգել պաշտպանի բացակայության պատճառով։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 18.01.2023թ․, ժամը՝ 16։00-ին։