ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ
ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ
Պնդումից՝ ապացույց
Փաստերի ստուգումը սկսվում է հստակ հարցից և ավարտվում աղբյուրներով հիմնավորված եզրակացությամբ։
ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ
Փաստերի ստուգումը սկսվում է հստակ հարցից և ավարտվում աղբյուրներով հիմնավորված եզրակացությամբ։
Ի՞նչ է ասվում, ո՞վ է ասում և ե՞րբ։ Փաստական պնդումը տարբերակում ենք կարծիքից ու կանխատեսումից։
Փնտրում ենք ամբողջական հայտարարությունը, փաստաթուղթը կամ բնօրինակ պատկերը։ Վերնագիրը չենք նույնացնում բովանդակության հետ։
Ստուգում ենք ամսաթիվը, համատեքստը և ապացույցների համապատասխանությունը հենց այդ պնդմանը։ Պաշտոնական հերքումն էլ ներկայացնում ենք իր սահմաններով։
Ցույց ենք տալիս՝ ինչն է հաստատվում և ինչը չի հաստատվում։ Բաց աղբյուրների բացակայությունը չենք ներկայացնում որպես ամեն ինչի բացակայության ապացույց։
× Կեղծ Ստուգված պնդումը հակասում է ներկայացված ապացույցներին։
! Մանիպուլյատիվ Տեղեկությունը ներկայացվել է խեղաթյուրված կամ թերի համատեքստով։
? Չհաստատված Ներկայացված պնդումը հաստատող բավարար ապացույց չի գտնվել։
≡ Վերլուծություն Նյութը համադրում է մի քանի պնդում և դրանց համատեքստը․ չունի մեկ ընդհանուր դատավճիռ։
Քարտերի գնահատականները նախատիպի համառոտ դասակարգումն են՝ հիմնված հրապարակված նյութերի վրա։
Լրագրողների, հետազոտողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։