Մեր մասին

 

«Մարդու իրվունքների միջազգային հանրություն» հասարակական կազմակերպությունը Հայաստանում գրանցված անկախ կառույց է և հանդիսանում է Մարդու Իրավունքների Միջազգային Հանրություն հասարակական կամակերպություն ISHR միջազգային ցանցի անդամ  է, www.igfm.de , www.ishr.org,

ՄԻՄՀ-ն ISHR գործում է 1972 թվականից, ունի բաժանմունքներ աշխարհի 40 երկրներում:

1980 թվականից ISHR- ն ունի խորհրդատվական կարգավիճակ Եվրոպայի Խորհրդում,

1990 թվականից ասոցատիվ կարգավիճակ` ՄԱԿ-ի Հասարակական տեղեկատվության բաժնում, ՄԱԿ-ի Սոցիալական և Էոնոմիկական խորհրդի ECOSOC (roster)-ի անդամ է

1997 թվականից Եվրախորհրդի հասարակական կազմակերպությունների անդամ է:

Մենք աջակցում ենք այն մարդկանց և խմբերին,  որոնք մարդու իրավունքների համար իրենց պայքարում ձեռնպահ են մնում ուժի օգտագործման կամ տոտալիտար կառավարման քարոզից:

Մեր առաքելությունն է՝ նպաստել մարդու իրավունքների և ազատությունների հետևողական պաշտպանությանը, մասնավորապես քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրոնական, ռասսայական և այլ ոլորտներում: Նպաստել ազգաբնակչության իրավունքների և ազատությունների իրազեկման մակարդակի բարձրացմանը։